ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

    Փետրվարի 20-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հ․3  հիմնական դպրոցում օրն սկսվեց ուրախ եռուզեռով: Դպրոցում երկակի տոն էր: Աշակերտները  տոնում էին Հովհ. Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրը: Մինչ միջոցառման սկսելը՝ աշակերտները գրքեր էին նվիրում միմյանց և դպրոցի գրադարանին: Միջոցառումը հագեցած էր համակարգչային տեսանյութով՝  նվիրված գրքին և Հովհ. Թումանյանին, հնչեցին երգ, պար, ասմունք, որից հետո ջութակի ելևէջների ներքո փոքրիկ գիրք- խորհրդանշաններով համալրեցին գրքերի շտեմարանը: Միջոցառման ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ մուլտֆիլմի դիտում: