ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարարի հետ

Հունիսի 14, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

Կառավարական պատվիրակության կազմում Կատարում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև նախօրեին ստորագրված կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել երկկողմ աշխատանքային խմբերի ձևավորմանը, բարձրագույն կրթությանն և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

Կատարի Պետության կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին է ներկայացրել Կատարի հանրակրթության և բարձրագույն կրթության համակարգերը: Նշվել է, որ Կատարի համալսարանը բուհերի վարկանշային միջազգային սանդղակներում բավականին բարձր տեղ է զբաղեցնում:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության համակարգի բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ շեշտելով բուհական համակարգում հետազոտությունների զարգացման և Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեության արդյունավետության բարձրացման կարևորությունը, այդ ուղղությամբ պետության կողմից արվող քայլերը:

Երկու կողմերը կարևորել են փոխայցելությունները և փորձի փոխանակումը, որոնք կարող են հիմք հանդիսանալ երկկողմ համաձայնագրի իրականացման համար: Այս համատեքստում կարևորվել է մասնավորապես միջբուհական կապերի զարգացումը, որին կարող է նպաստել Երևանի պետական համալսարանի և Կատարի համալսարանի միջև այցի շրջանակում կնքված համագործակցության համաձայնագիրը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինին հրավիրել է Երևանում աշնանը կայանալիք «STARMUS» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնին, որին մասնակցելու են աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ, Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, գիտության և արվեստի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…