ՀՀ կառավարության աջակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղադրվել է խաղային մարզաձևերի համար նախատեսված մանրահատակ:
Գերմանական բարձրորակ մանրահատակի տեղադրման աշխատանքներին տեղում հետևել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և խաղային մարզաձևերի ՀՀ ֆեդերացիաների ներկայացուցիչները: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության և խաղային մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների միջև հուշագիր է ստորագրվել՝ հետագա համագործակցության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մանրահատակի և երկու ցուցատախտակի գնման գործընթացը 8-10 ամիս է տևել:. «Հայտարարվեց գնում, որի ամբողջ ընթացքն օրենքի սահմանում անցկացնելուց հետո հնարավորություն ստացանք ձեռք բերել այս բարձրակարգ գույքը: Այդ ժամանակ մեր առաջնային խնդիրը որակն էր: Կարողացանք ձեռք բերել ամենաբարձր չափանիշներին համապատասխան հատակ, որի վրա կարելի է անգամ աշխարհի առաջնություններ անցկացնել այս մարզաձևերից»,- նշել է Կարեն Գիլոյանը` շեշտելով, որ աշխատանքների կազմակերպման գործում մեծ է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դերկատարությունը:
Կարեն Գիլոյանն ընդգծմամբ՝ ունենալով նմանօրինակ մարզահամերգային համալիր, դահլիճ և ենթակառուցվածքներ՝ այստեղ խաղային մարզաձևերից միջազգային բարձր կարգի մրցումներ չանցկացնելն իսկապես մեծ բացթողում էր. «Հիմա այստեղ կարող ենք նաև խաղային ձևերի մեծ մրցումներ անցկացնել: Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելուց հետո արդեն զարկ կտանք խաղային ձևերին: Խաղային ձևերը զարգացնելու այլ ճանապարհ չկա: Պետք է այստեղ խաղանք, այստեղ ուժեղանանք, որպեսզի դրսում անենք այն, ինչ մեզանից սպասում է մարզասերը»:
Նշենք, որ հունիսի 23-26-ը Երևանում կկայանա SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի և ԱՄՆ-ի թիմերը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության կազմի անդամ Վահագն Հարությունյանի խոսքով՝ նոր մանրահատակն իսկական շքեղություն է հայկական սպորտի համար.
«Նոր տեղադրված հատակն առաջինը մենք ենք փորձարկելու, բայց համալիրը մեզ համար արդեն հարազատ վայր է դարձել, այստեղ մեկ ամբողջ մրցաշրջան ենք անցկացրել ու կարելի է ասել՝ այդ առումով առաջամարտիկներից ենք եղել»,- ասել է Վահագն Հարությունյանը:
Այսուհետ տնային հանդիպումները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացնի նաև Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հավանական է անգամ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերը Երևանում անցկացնելը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ևս փաստում է, որ մինչև հիմա իրենց միակ խնդիրը հենց մանրահատակի հետ էր կապված.
«Հայաստանի ֆուտզալի հավաքականն այսուհետ կխաղա մարզահամերգային համալիրի այս դահլիճում: Շատ շնորհակալ ենք ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանն ու մարզահամերգային համալիրի տնօրինությանը»,- նշել է է Արմեն Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ հուլիսի 7-ին կայանալիք վիճակահանության արդյունքում Հայաստանի ֆուտզալի հավաքականը կարող է միևնույն խմբում հայտնվել աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:
«Միջազգային կառույցները թույլ չէին տալիս Երևանում հանդիպում անցկացնել, քանի որ մենք այսպիսի դահլիճ չունեինք: Հիմա ունենք ու հանգիստ կարող ենք հյուրընկալել աշխարհի ցանկացած երկրի: Մինչ այս միակ խնդիրը կապված էր դահլիճի հետ: Հիմա այդ խնդիրը լուծված է ու մենք, վստահ եմ, պատրաստ կլինենք հասնելու ամենամեծ նպատակներին: Այժմ վերջին ճշտումներն ենք անում, քանի որ տեխնիկական որոշ հարցեր դեռ կան: ՈՒԵՖԱ-ի համապատասխան ներկայացուցիչների կհրավիրենք Հայաստան, որպեսզի գնահատեն դահլիճը: Կարծում եմ՝ ամբողջովին կհամապատասխանի պահանջվող չափանիշներին»,- համոզմունք է հայտնել Արմեն Նիկողոսյանը:
Քննարկվում է նաև Երևանում խաղային մյուս մարզաձևերից միջազգային մրցաշարեր անցկացնելու հարցը: Մասնավորապես, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է նախատեսվում անցկացնել 2025 թվականի Եվրոպայի վոլեյբոլի մինչև 17 տարեկանների առաջնությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան