«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»
Մոնթե Մելքոնյան
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվեց «Դու միշտ արթուն, իմ հա՛յ զինվոր» խորագրով միջոցառում:
Միջոցառման նպատակն էր արժևորել հայոց բանակի ստեղծումը՝ որպես պետության անկախության պահպանման երաշխիք, հայ զինվորին և նրա ծնողին՝ որպես հայրենի երկրի խաղաղության պաշտպան:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին ԱԺ պատգամավոր Ս. Ավետիսյանը, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ՀՀ ՊՆ Գյումրու կայազորի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը, Երկրապահ կամավորականների միության Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը, Երկրապահ կամավորականներ. Գյումրու զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, պարտադիր զինծառայության մեջ գտնվող ուսանողների 45 ծնող, 2016 թվականին զորացրված, արցախյան պատերազմի մասնակից, բազմաթիվ պարգևների արժանացած ուսումնարանի շրջանավարտներ:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց պատվո պահակախմբի կողմից ՀՀ պետական դրոշի հանդիսավոր ներսբերումով և ՀՀ ազգային օրհներգով՝ Գյումրու կայազորի փողային նվագախմբի կատարմամբ:
Խորհրդանշական էր խոհախրատական բեմականացումը, որը ևս մեկ անգամ ապացուցեց հայ ժողովրդի դարավոր պայքարի համար փրկարար փարոս դարձած ու պատմության խորքից ժառանգություն ստացած գրի, հավատի և ուժի զորությունը:
Միջոցառման մասնակիցները, լինելով անկախության սերունդ, հպարտորեն ներկայացրին պատերազմների բովում թրծված և հաղթանակած 25-ամյա Հայոց բանակի կազմավորման պատմությունը՝ իմաստավորելով Հայրենիք, Անկախություն, Զինվոր վեհ գաղափարները:
Ներկաներին հուզեց զինվոր որդու երդումը մայր հայրենիքին, որը քաջասիրտ բազեի ճախրանքով ամրացավ յուրաքանչյուրի սրտում:
Հայրենասիրական խրոխտ երգն ու պարը, հայրենաշունչ բանաստեղծությունները վկայակոչեցին, որ բոլոր ժամանակների հայ զինվորը բանակ է տանում իր կամքը, արիությունը, որդիական սերը սեփական երկրի հանդեպ։
Մեծարանքի խոսք հղվեց ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից, կրթօջախի շրջանավարտ զինվորներին, ովքեր կրտսեր ընկերներին պատգամեցին երբեք չերկնչել և պահպանել արյան գնով ձեռք բերած անկախությունը:
Հուզառատ էր հատկապես այն պահը, երբ հերոսացած շրջանավարտները ծաղիկներ նվիրեցին այժմ ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներին՝ մաղթելով Հայաստան աշխարհին խաղաղություն, իսկ որդիներին՝ բարի վերադարձ:
Եվ նժդեհաշունչ գաղափարները հնչեցին որպես զորակոչ՝ Լույսի, Ոգու, Ապագայի....
Ուսմասվար՝ Ս. Էլբակյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան