Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր ազդարարվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի նոր փուլի մեկնարկը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ժաննա Անդրեասյանը:
«Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Այն նախատեսված է հանրապետության ավագ դպրոցների ու միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար, միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Դպրոցականներին ողջունել և շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Մինչ ողջույնի խոսքը նախարարի տեղակալը ներկաներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հիշատակը. «Նա մեր հիշողություններում միշտ կմնա լուսավոր ու պայծառ արտիստ»:
Անդրադառնալով «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրին՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասել է. «Եթե ուզում ենք ունենալ գրագետ հանդիսատես, բարձրաճաշակ և կողմնորոշված արվեստասեր հանրություն, ապա հենց այս տարիքից մենք պետք է ճիշտ ուղղորդենք աշակերտներին, ներկայացնենք թատերարվեստի ոլորտի արժանավոր մարդկանց, ապահովենք նրանց երկխոսությունը»:
Ըստ Ա. Խզմալյանի՝ աշակերտները պետք է մոտենան այն կարևոր գիտակցմանը, որ թատրոնը լուրջ գիտելիքներ և փորձառություն պահանջող չափազանց բարդ հաստատություն է. «Մենք շատ ենք ուզում, որ այս նախագիծն ավարտելուց հետո ձեր մեջ ձևավորվի թատրոնի նկատմամբ վերաբերմունք, ճանաչեք թատրոնի մեր արժանավորներին: Կոչ եմ անում լինել անկաշկանդ, ուղղել հուզող բոլոր հարցերը: Այս առիթն օգտագործեք լիարժեք»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ծրագիրը որակել է որպես երեխաների՝ թատրոնի հետ շփման լավ փորձառություն, ինչն այսօրվա հանրակրթական դպրոցի կարևորագույն խնդիրներից մեկն է: Ըստ Ժ. Անդրեասյանի՝ եթե մասնակից աշակերտներից շատերը չեն օգտագործելու այս հնարավորությունը որպես մասնագիտական կողմնորոշում, ապա այս փորձառությունը կօգնի զարգացնել ստեղծարարությունը, վերլուծելու, մտածելու ունակությունները, նախաձեռնողականությունը:
«Թատրոնը միայն արվեստ չէ, այն նաև մտածողություն է: Այն մշտապես եղել է արտահայտվելու, մեր խնդիրները բարձրաձայնելու ուղի, իսկ դպրոցն այն վայրն է, որտեղ պետք է սովորեցնենք խոսել խնդիրներից և լուծումներ առաջարկել: Սա հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր ուղղություններից է»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ թատրոնի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը նաև ուսուցիչների աշխատանքի արդյունք է:
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդգծել է, որ 2019 թ. իրականացվող այս ծրագրի հիմնանպատակներից շատերն արդեն իրականություն են. «Մենք այսօր արդեն ունենք ձևավորված թատերական համայնք՝ բաղկացած երիտասարդներից, որոնք թատրոն հաճախում են գիտակցաբար՝ որպես պարտադիր սոցիալական ակտ»:
Կրթական ծրագիրն իրականացվելու է հունիսի 13-26-ը: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. նախնական ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, որին հետևել է հարցազրույցների փուլը: Մրցութային փուլերը հաղթահարած աշակերտները երկշաբաթյա ծրագրի ընթացքում աշխատելու են խմբերով՝ իրենց մենթորների և դասախոսների ղեկավարությամբ։
Ծրագրին մասնակցության հայտ են ներկայացրել ավելի քան 300 աշակերտներ, նրանցից ընտրվել են 70-ը: Ծրագրի այս փուլում նրանց հետ կանցկացվեն դերասանի վարպետության դասեր, տեսական դասախոսություններ, հանդիպումներ հայտնի արվեստագետների հետ։
Մասնակիցները մեկ տարի շարունակ բոլոր ներկայացումներին ազատ մուտք գործելու իրավունք կստանան:
Այս տարի, բացի դրամատիկական խմբերից, «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն ունի պարի և մնջախաղի խմբեր։ 11-րդ դասարանում սովորող Սվետլանա Հովհաննիսյանը մնջախաղի խմբում է: Նա պատմել է, որ ծրագրից սպասումները մեծ են, մանավանդ որոշել է՝ դերասանուհի է դառնալու: Իսկ Վահագնը թեև քաղաքագետի մասնագիտությունն է ընտրելու, բայց նշել է՝ շատ ուրախ է, որ հնարավորություն ունի մանրամասն ուսումնասիրելու թատրոնը:
Կրթական ծրագրի բացման պաշտոնական մասին հետևել են ոլորտի երախտավորների՝ Ժիրայր Բաբազյանի, Արթուր Ղուկասյանի, Արմեն Էլբակյանի դասախոսությունները։
Նշենք, որ հունիսի 26-ին՝ ծրագրի եզրափակմանը, խմբերը հանդիսատեսին կներկայացնեն նախագծի ընթացքում բեմադրած ներկայացումները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան