ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Կապանի հ.2 ավագ դպրոցում

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Սույն թվականի փետրվարի 21-ին Կապանի N2 ավագ դպրոցում մեծ հանդիսությամբ նշվեց մայրենիի տոնը, որը նախաձեռնել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Գրիգորյանը: Միջոցառումը կրում էր «Խոսենք հայերեն, ապրենք հայերեն» խորագիրը: Տոնականորեն զարդարված դահլիճից ելույթ ունենցան 10դ դասարանի աշակերտները, որոնք արժևորեցին հայոց լեզվի դերը մեր կյանքում, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի սխրանքը և բոլորի մեջ արմատավորեցին այն միտքը, որ լեզուն ազգի գոյության և պահպանման հիմքն է: Աշակերտները բեմադրեցին նաև Գ. Գևունցի «Բութի գանգատը» պիեսը: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ և ուսուցիչներ Կապանի N6 հիմնական դպրոցից: Միջոցառումը լուսաբանվեց «Խուստուփ» հեռուստաընկերության կողմից: