ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է մրցույթ լուսանկարչության ոլորտում

Հունիսի 9, 2022
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտու­թյունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդու­թյան հայացքը Մետաքսի ճանա­պարհին» խորագրով միջազգային լուսանկարչա­կան մրցույթի 4-րդ շրջափուլը։

Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարա­վորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ:

Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրա­դառնալ նշված թեմաներից որևէ մեկին` միաժամանակ կենտրոնանալով Մետաքսի ճանապարհի տարածքում ապրող ժողովուրդների փոխազդեցությունների վրա:

Մրցույթին կարող են մասնակցել 14-17 և 18-25 տարիքային խմբերի լուսանկարիչները։ Յուրաքանչյուր տարիքային խմբից առաջին տեղը զբաղեցրած մաս­նակիցները կստանան պրոֆեսիոնալ տեսախցիկներ, երկրորդ տեղը զբաղեցրածները՝ կիսապրոֆեսիոնալ տեսախցիկներ, երրորդ տեղը՝ թվային տեսախցիկ­ներ։ Բացի դրանից՝ մրցույթի մոտ 60 լավագույն լուսանկարները կներառվեն պրոֆե­սիոնալ լուսանկարչական ալբոմում և կներկայացվեն աշխարհի տարբեր տարածաշրջաններում կազմակերպված ցուցահանդեսներում:

Մասնակցության պայմանների և մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ https://unescosilkroadphotocontest.org/en/about-rules հղումով:

Մասնակցության դեպքում հարկավոր է մինչև 2022 թվականի հուլիսի 17-ը գրանց­վել կայքէջում և այդ մասին հայտնել ՀՀ ԱԳ նախարարությանը v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստի հասցեի միջոցով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…