ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեառնընդառաջը (Տրնդեզ ) հ.148 ավագ դպրոցում

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Դպրոցում տոնվող միջոցառումների ավանդական շարքին է պատկանում նաև այսօրվա ցերեկույթը, որը կազմակերպել էր դպրոցի աշակերտական խորհուրդը: 

Աշակերտները իրենց ուրախ երգ ու պարով մասնակցեցին քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնին` Տեառնընդառաջին (Տիրոջն ընդառաջ գնալ):

Միջոցառման կիզակետը դարձավ խարույկը, որի շուրջը պտտվելով` բոլորը հայցեցին Աստվածային սիրո հուրը: Միջոցառումը իրականացրեց տոնի գաղափարը` Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորին: