ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կառավարությունը կտրամադրի ավելի քան 22 մլն դրամ շախմատային միջազգային մրցաշարերի անցկացման համար

Հունիսի 3, 2022
Սպորտային լուրեր

Այսօր կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում «Երևանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը տրամադրել պետական աջակցություն՝ 22,315.0 հազար դրամի չափով, որից 4539,5 հազար դրամ՝ առաջին կիսամյակում և 17775.5 հազար դրամ՝ 4-րդ եռամսյակում: Աջակցությունը տրամադրվում է 2022 թ․ Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման համար։

Անհրաժեշտ 22,315.0 հազար դրամը կտրամադրվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների շրջանակում՝ պահուստային ֆոնդի միջոցով վերաբաշխում կատարելու արդյունքում:

«Ապագա տաղանդներ 2022» (Արսեն Եղիազարյանի անվան «Պատանի շախմատիստների միջազգային մրցաշարի կազմակերպում և անցկացում» հուշամրցաշար) պատանի շախմատիստների միջազգային մրցաշարը կանցկացվի 2022 թ․ հունիս-հուլիս ամիսներին: Մրցաշարին կմասնակցի 10 շախմատիստ, որից 6-ը՝ Հայաստանից, 4-ը՝ արտերկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 2,550․0 հազար դրամ, մրցաշարի ընդանուր ծախսը՝ 4,539․5 հազար դրամ:

«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարը կանցկացվի 2022 թ․ հոկտեմբերին, որին կմասնակցի շուրջ 14 երկրի ավելի քան 310 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000․0 հազար դրամ։

«Պատանի շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշարը» կանցկացվի 2022 թ․ դեկտեմբեր ամսին, որին կմասնակցեն 5 պատանի շախմատիստներ և 5 լավագույն շախմատային մարզիչներ՝ երկու շրջանով։ Մրցանակային ֆոնդը կկազմի 3,350․0 հազար դրամ, մրցաշարի ընդանուր ծախսը՝ 3,775․5 հազար դրամ։

Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ պետական բյուջեի աջակցությամբ և «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ի միջոցներով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…