Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց անաղարտ շուրթերից:
Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի, դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան գեղարվեստական ելույթներով: Փոքրիկներն իրենց գեղեցիկ ելույթներով ու անմիջականությամբ ջերմացրեցին ներկաների սրտերը` հրճվանքի և գոհունակության պահեր պարգևեցին մեծահասակներին: Դուդուկի և դհոլի խրոխտ հնչյունների, պարարվեստի նուրբ շարժումների կատարումներով մանկան մաքուր երազներում ճախրելու թևեր ու ուժ փոխանցեցին հյուրերին:
«Իմ երազանքի հեքիաթը» թատերական ներկայացմամբ, թատերավեստի խմբակի փոքրիկ դերասաններն իրենց անկեղծ երազանքը՝ «Խաղաղություն աշխարհի մանուկներին» ուղերձ հղեցին, բարին գործելու և աշխարհը մանկան մաքրությամբ լցնելու հավատով: Կենտրոնի դեկորատիվ կիրառական արվեստի խմբակի սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն, և մարտավեստի ցուցադրական ելույթներ անցակցվեցին: Մանրանկարչության, գեղանկարչության խմբակների սաներն իրենց հասակակիցների հետ նկարչական, կավճանկարի հետաքրքիր աշխատանքներ կատարեցին:
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը, հունիսմեկյան տոնական միջոցառմանը բարեմաղթանքներ հղեց՝ հայրենիքի վաղվա պայծառ ապագան կերտող սերունդին փոքրիկ հյուրերին ու կենտրոնի սաներին, մաղթելով վերջիններիս անհոգ ու մանկության խաղաղ երկինք, հոգեպարար ու քաղցր հիշողություններով լի օրեր: Կենտրոնի մանկավարժներն ամեն ջանք ներդնում են սաներին երջանիկ կենսակերպ ու կրթամշակութային բարձր որակ ապահովելու համար:
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց