ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակը

Հունիսի 2, 2022
Մշակութային լուրեր

Հունիսի 2-ին՝ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը կդառնար 85 տարեկան։

Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստներ, Պետական մրցանակի դափնեկիրներ Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը։

Հուշատախտակի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մշակույթի, արվեստի, գրական ոլորտների անվանի գործիչներ, Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի արվեստի երկրպագուներ:

Արա Խզմալյանի նշմամբ՝ անգնահատելի է Երվանդ Ղազանչյանի դերն ու վաստակը հայ թատրոնի պատմության մեջ, ինչի մասին խոսվել և դեռ խոսելու են սերունդները: Վերհիշելով Ղազանչյանի հետ վերջին հանդիպումը՝ նախարարի տեղակալն ասել է. «Արդեն ակնհայտ խնդիրներով, բայց շիտակ մեջքով, ժպիտը դեմքին, տանտիրոջ պես ընդունեց բոլորին Պարոնյանի անվան թատրոնում, մինչև վերջ մնաց բոլորի հետ, խոսք ասաց, խոսք լսեց... Նա հիշողությանս մեջ մնաց ուժեղ, կենսասեր անձի կերպար, ինչպիսին որ կար կյանքում»:

Խոսելով Գալյա Նովենցի մասին՝ Արա Խզմալյանն ընդգծել է, որ նա բոլոր ժամանակներում կմնա ամենասիրելի արտիստներից մեկը. «Այն էմոցիաները և զգացմունքները՝ ազգային, մարդկային, գեղագիտական, որ ունեցել ենք կինոմատոգրաֆում և բեմում Գալյա Նովենցին տեսնելիս, նրա ամենամեծ արժևորումն ու նշանավորումն են»:

Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի մասին հիշատակի խոսքով հանդես են եկել նրանց որդին՝ Հակոբ Ղազանչյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անվանի արվեստագետների կյանքի ու գործունեության մասին հիշողություն դարձած պատմությունները՝ որպես ուղերձ, փոխանցելով երիտասարդ սերնդին:

Նշենք նաև, որ Ե. Ղազանչյանի և Գ. Նովենցի միասնական հուշատախտակի հեղինակներն են ճարտարապետ Վարդան Հարությունյանը և քանդակագործ Արմենակ Համբարձումյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…