ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն "FRISMOS "

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թ. փետրվարի 7- ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի մի խումբ աշակերտներ ուսուցչուհի Իզաբելլա Ստեփանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեցին "FRISMOS " ծրագրավորման կազմակերպության` ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, համացանցային կապի, ծրագրերի գաղտնիքներին:

Կազմակերպության սիրալիր ընդունելությունը աշակերտներին դարձրեց անկաշկանդ, և նրանք, շրջելով սրահում, ուղղեցին իրենց հետաքրքրող բոլոր հարցերը, պարզեցին ժամանակակից տեխնիկայի, ծրագրավորման շատ գաղտնիքներ, հարստացրին իրենց գիտելիքները ինֆորմատիկա առարկայից: