ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բովանդակության և գեղեցիկի ներդաշնակությունը պատի թերթի միջոցով

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ. հունվարին Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ  դպրոցի տնօրինության կողմից տրվեց հանձնարարություն դպրոցի VIII- XII դասարաններին` մասնակցել դպրոցում անցկացվող մրցույթին` նվիրված հայոց բանակի 25-ամյակին:
Սկսվեց աշխատանքային եռուզեռը. բոլոր աշակերտները փորձում էին ստեղծագործել հնարավորինս առավելագույնը լինելու համար:
Արդյունքում ծնվեցին պատի թերթեր` մեկը մյուսից լավը, բովանդակալից, վերնագրերի ընտրությունը ` մտածված և շատ թեմատիկ:
Աշակերտների մոտեցումը լուրջ էր, մտքի թռիչքը` յուրօրինակ: Տնօրինությունը բոլոր դասարաններին արժանացրեց շնորհակալագրերի, քանի որ յուրաքանչյուրն էլ արժանի էր լավագույնը կոչվելուն: 
Այս նուրբ ուշադրությունը ոգևորեց աշակերտներին և խթան դարձավ ստեղծագործական նորանոր աշխատանքների իրականացմանը: