ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հերթական հաղթանակ, կրկին հպարտության զգացում

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

2017թ.-ի հունվարի 29-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «КВН»-ի դպրոցական լիգայի ձմեռային գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էր Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «Հոլիվուդ» թիմը:
Դահլիճում տիրում էր ուրախ և անկեղծ մթնոլորտ: Մեր թիմը, ինչպես ամեն անգամ, փայլեց իր յուրահատուկ խաղով, ինչը վկայում էին հանդիսատեսի ծափերն ու ուրախ բացականչությունները:
Այս անգամ էլ ժյուրիի որոշումը միաձայն էր. հաղթանակը շնորհվեց մեր թիմին: Երջանկությունն անսահման էր, հուզմունքը` առեափ, շնորհավորանքները` անդադար: Դպրոցական լիգայի ձմեռային գավաթը ուղևորվեց դեպի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց: Դպրոցի գավաթների շարքը համալրվեց ևս մեկով:
Հերթական հաղթանակը, հպարտության զգացումը լցրին բոլորի սրտերը: