ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջնադարի հայ համալսարանները

Փետրվարի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

«Միջնադարի հայ համալսարանները» դաս - միջոցառում
Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կրկին բաց դաս էր: Այս անգամ 11-րդ Ա պատմաիրավագիտական թեքումով դասարանը ներկայացրեց միջնադարի զարգացած կրթական համակարգն ու համալսարանները:
Դասը վարում էր պատմության ուսուցչուհի Կ.Մովսեսյանը: Դասարանը բաժանված էր խմբերի,որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր առանձին կրթահամալիր: Խմբերը մանրամասնորեն ներկայացրին հայ մշակութային կենտրոնները և դրանք ղեկավարած նշանավոր գիտնականներին, խոսքը լրացվեց երեխաների պատրաստած տեսահոլովակներով: 
Դասը ճանաչողական էր և ուղեկցվեց հետաքրքիր մրցութային հարցերով, անցավ աշխույժ մթնոլորտում: Երեխաները նախապատրաստվել էին սիրով, հանդես եկան սահուն ու գեղեցիկ խոսքով և ուրույն մեկնաբանություններով:
Իր բարձր գնահատանքի խոսքով դպրոցի տնօրեն Հ,Դավթյանը ոգևորեց աշակերտներին: