ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միասնական բաց դաս` նվիրված ԱՊՀ-ի 25 ամյակին

Սեպտեմբերի 19, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 15-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միասնական բաց դաս՝ նվիրված ԱՊՀ-ի 25 ամյակին: Ավագ դպրոցի X-XII դասարանների համար դասախոսությամբ հանդես եկավ պատմության ուսուցիչ Վ. Դոխոլյանը: Ներկայացվեցին ԽՍՀՄ-ի փլուզման նախադրյալները, ԱՊՀ-ի կազմավորման և նրա կազմի մեջ մտնող երկրների միջպետական հարաբերությունների հիմնական նպատակներն ու համագործակցության ուղղությունները:

Դասախոսությունն ուղեկցվում էր համակարգչային սահիկների և տեսանյութերի ցուցադրումով, որոնք ներկայացնում էին ԱՊՀ-ի դրոշը և զինանշանը, տեղեկություններ համագործակցող երկրների մասին:

Անդրադարձ կատարվեց նաև ԱՊՀ ամենամյա գագաթնաժողովներին, Կոլեկտիվ (Հավաքական) անվտանգության պայմանագրին և խորհրդատվական համակարգող կոմիտեի գործունեությանը:

Քարտեզի վրա ցուցադրվեցին նախկին ԽՍՀՄ երկրների սահմանները, տեղեկություններ հաղորդվեցին ԱՊՀ-ի կազմավորման գործընթացի վերաբերյալ: