ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եղիշե Չարենցի անվան հուշասրահում կայացել է «Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով նոր ցուցադրություն, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» անվանակարգի դրամաշնորհով և Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ ֆինանսավորմամբ։
Ցուցադրությունը, որը տևել է մեկ ամիս, ներառել է Ե․ Չարենցի կյանքին ու գործունեությանը վերաբերող շուրջ 60 բացառիկ փաստաթղթերի պատճեններ, 20 լուսանկարներ և տեսաֆիլմեր, որոնց միջոցով վեր են հանվել և ներկայացվել Ե․ Չարենցի կյանքը, դատավարության գործընթացը, ինչպես նաև բանաստեղծի գրական գործունեությանը վերաբերող այլ դրվագներ։
Ցուցադրության շրջանակում ընտրվել են նաև խորհրդային տարիներին նկարահանված մեծ բանաստեղծի մասին պատմող տեսաֆիլմերը («Եղիշե Չարենցը հեղափոխության երգիչ» (Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիա, 1974 թ․, ռեժ․՝ Է. Մաթևոսյան, հնչյունային, սև-սպիտակ, տևողությունը՝ 10 ր․ 12 վրկ և «Չարենց. հայտնի և անհայտ էջեր» («Հայֆիլմ» կինոստուդիա, Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորում, 1987 թ․, ռեժ․՝ Լևոն Մկրտչյան, հնչյունային, գունավոր, տևողությունը՝ 19 րոպե 16 վրկ)։ Տեսաֆիլմերում նկարահանվել են Արտաշես Ալեքսանդրյանը, Արփենիկ Չարենցը, Ռեգինա Ղազարյանը, Գևորգ Էմինը, Հայրիկ Մուրադյանը: Բանաստեղծությունները կարդում է Սոս Սարգսյանը:
«Վկայում են արխիվային փաստաթղթերը՝ նվիրվում է Եղիշե Չարենցի 125-ամյակին» խորագրով ցուցադրությանն աջակցել են Չարենցավանի քաղաքապետարանը և Չարենցի հուշասրահը, որոնք դպրոցականների ուժերով միջոցառման ընթացքում կազմակերպել են գրական ցերեկույթ։
Ցուցադրության ավարտից հետո ցուցանմուշները նվիրաբերվել են Չարենցի հուշասրահին՝ համալրելով ցուցասրահի հավաքածուն։
Ցուցադրության նպատակն էր հանրայնացնել Հայաստանի ազգային արխիվում և արխիվի «Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների» մասնաճյուղում պահպանվող այն մշակութային ժառանգությունը, որը վերաբերում է Եղիշե Չարենցի կյանքին և գործունեությանը, ինչպես նաև ներկայացնել մեծ պոետի մասին խորհրդային տարիներին ստեղծված տեսաֆիլմերը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: