ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում

Մայիսի 27, 2022
Սպորտային լուրեր

Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը: Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների քառորդ եզրափակչում մենամարտել է Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակի հետ և հաղթել բացարձակ առավելությամբ:

Բաչկովը դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հայաստանի հավաքականի առաջատարը երեք ռաունդում էլ շանս չի տվել մրցակցին՝ արժանանալով 5 մրցավարների ամենաբարձր միավորներին: Մենամարտի ընթացքում Բաչկովը երեք անգամ կարողացել է նոկաուտի ենթարկել մրցակցին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գնահատմամբ՝ Բաչկովի անցկացրած մենամարտում որոշիչ է եղել հայ բռնցքամարտիկի բարձր կարգն ու գերազանց մարզավիճակը. «Բաչկովը ցույց տվեց այն, ինչն այսօրվա համար պետք էր: Կարգն իրենն ասում է: Առաջին իսկ վայրկյաններից նա ռինգում թելադրեց իր կամքը: Մրցակիցը ոչինչ չէր կարող անել»:

Ցերեկային մրցահերթում այսօր ռինգ է դուրս եկել նաև 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և ցավալի պարտություն կրելով Խորվաթիայի ներկայացուցիչ Լյուկա Պլանտիչից՝ լքել է պայքարը:

Այսօր ավելի վաղ ռինգ են դուրս եկել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանն ու 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իրենց առաջին մենամարտերն են անցկացրել Եվրոպայի առաջնությունում, սակայն պարտվել են համապատասխանաբար վրացի և իսպանացի բռնցքամարտիկներին՝ ավարտելով ելույթները տնային ԵԱ-ում:

Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն այսօր ևս 5 ներկայացուցիչ կունենա: Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգա նաև գերծանր քաշային Դավիթ Չալոյանը և կմենամարտի Իսպանիայի ներկայացուցիչ Ալիսաու Այուբի հետ: Երեկոյան մրցահերթում էլ կունենանք 4 ներկայացուցիչ:

67 կգ Գուրգեն Մադոյանը կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլիի, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը՝ Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆիի, 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Վիկտոր Շելստարետեի հետ, իսկ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի մրցակիցը կլինի հույն բռնցքամարտիկը:

Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությանն այսօր ներկա է գտնվել նաև Մոնտենեգրոյի նախագահ Միլո Դուկանովիչը, որը հետևել է իր երկրի ներկայացուցչի մենամարտին:

Մայիսի 28-ը Եվրոպայի առաջնությունում ազատ օր է: Մայիսի 29-ին կկայանան կիսաեզրափակիչ, իսկ մայիսի 30-ին՝ եզրափակիչ փուլի մենամարտերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: