ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բռնցքամարտի ԵԱ. Բաչկովը, Չալոյանն ու Մադոյանը հաղթել են և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Մայիսի 26, 2022
Սպորտային լուրեր

Երևանում շարունակվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության ցերեկային մրցահերթում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթել են և անցել հաջորդ փուլ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների 1/8 եզրափակչում մենամարտել է Անգլիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Թայերսի հետ և վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մեկնարկում տարած տպավորիչ հաղթանակը Բաչկովը նվիրել է կնոջը՝ Գոհարին, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հայ բռնցքամարտիկը նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:

67 կգ քաշայինների 1/8 եզրափակչում առավելության է հասել նաև Գուրգեն Մադոյանը: Մեկնարկային մենամարտում նա իր ուժերն է չափել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ և ժամանակից շուտ փայլուն հաղթանակ տարել:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, մեկնաբանելով հայ բռնցքամարտիկների ելույթները, մասնավորապես ասել է. «Բաչկովի բարձր կարգն իրենն ասաց: Վնասվածքից հետո առաջին մենամարտն էր անցկացնում, գրեթե գերազանց էր: Սպասում ենք հաջորդ հաղթանակներին: Գուրգենն էլ իրեն լավ դրսևորեց: Սպասում էի, որ ժամանակից շուտ կավարտի մենամարտը: Ամեն օր մրցակիցն ավելի ուժեղ է լինելու: Պետք է ավելի լավ արդյունքներ պահանջենք»:

1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: 1/8 եզրափակչում Չալոյանը շանս չի տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդային։ Նա երեք ռաունդում ունեցած բացարձակ առավելությամբ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Գյումրեցի բռնցքամարտիկը մեկնաբանել է իր հաղթական մեկնարկը՝ ընդգծելով, որ տրամադրվել էր միայն հաղթանակի․ «Շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին: Տրամադրվել էի, որ այն պետք է գերազանց անցկացնեմ: Կարծում եմ՝ ստացվեց: Երկրպագուները մեզ շատ են օգնում: Շնորհակալություն եմ հայտնում նրանց այս աջակցության համար: Նրանց օգնությամբ, հուսով եմ, դեռ շատ հաղթանակներ կունենանք»:

Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթական մենամարտ ու նրանք առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ ՄանասյանըՆրա մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միքալեկը:

Երեկ՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երրորդ օրը, Հայաստանը երեք ներկայացուցիչ է ունեցել: Մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը զիջել են իրենց մրցակիցներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: