ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու օրը Վանաձորի հ․23 հիմնական դպրոցում

Փետրվարի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 17-ին Վանաձորի հ․ 23 հիմնական դպրոցի 4-ից 7-րդ դասարանների սովորողները, գրադարանավար Ն. Անտոնյանի ղեկավարությամբ, թիվ 2-րդ մշակույթի տան հետ, համագործակցության շրջանակներում, կազմակերպել էին միջոցառում` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 148-րդ տարելիցին և գիրք նվիրելու օրվան: Սովորողները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի կենսագրությունն ու գործունեությունը, ներկայացրեցին բեմադրված հատվածներ Գիքորը, Մարոն, Քաջ Նազար, Անբան Հուռին, Շունն ու կատուն ստեղծագործություններից, կարդացին մեծերի խոսքերը Թումանյանի մասին:

Միջոցառման 2-րդ մասում, որը նվիված էր գիրք նվիրելու օրվան, խոսվեց գիրք կարդալու կարևորության մասին, Ն. Անտոնյանը ներկայացրեց Հովհ Թումանյանի գրքերի ցուցադրություն, մեկնաբանելով դրանցից յուրաքանչյուրի բովանդակությունը: Հանդիսությանը յուրահատուկ փայլ տվեց մշակույթի տան դհոլահարների խումբը` իր Լոռվա ռիթմով: Վերջում մշակույթի տան տնօրեն Լ. Շախկուլյանը շնորհակալություն հայտնեց Ն. Անտոնյանին և մասնակից աշակերտներին, թիվ 23 դպրոցին նվիրելով Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն: