ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք նվիրելու օրը Ենոքավանի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 21, 2017
Դպրոցական անցուդարձ

    Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է`  «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, ինչի մասին նա հայտարարել է  2008 թ.-ին: Գրքի տոնն այսօր նշելը պատահաբար չէ ընտրված: 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը: Տոնի առթիվ Ենոքավանի միջնակարգ դպրոցի 9-10-րդ դասարանի աշակերտները Հայոց լեզվի և Հայ գրականության ուսուցչուհի՝ Աննա Իսախանյանի նախաձեռնությամբ,  դպրոցի գրադարանում կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Աշակերտները  ջանք ու եռանդ չէին խնայել ցուցադրելու իրենց մեծ սերը` գրքի եւ Հայ դասականի հանդեպ: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ,  ծնողներ և աշակերտներ: Միջոցառման վերջում գիրք նվիրելու տոնի առթիվ աշակերտները դպրոցի տնօրեն՝ Ա.  Ղազարյանին նվիրեցին գիրք:

Ենոքավանի միջնակարգ դպրոց