ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Մայիսի 20, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին համագործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը:

Բարերար Վարդան Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014 թ.-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է:

«Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ:

Ի պատասխան՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն արձանագրել է. «Շատ ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում իրենց ծննդավայրը, և դրա արդյունքում շահում է նաև հուշարձանը»:

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինտեգրված դասերի ուսուցումը <<Աշխարհացույց>> կրթական հարթակի կիրառմամբ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ․ Ինչպես գիտենք, սմարթ-էկրանը ՏՀՏ գործիքակազմի կիրառման լավագույն գործիքն է, որի շնորհիվ մենք կարողանում ենք դասերը դարձնել ինտերակտիվ, հետաքրքիր ու հեեշտ: Այն հիմնված է Էլեկտրոնային հարթակների և…

  • Աշխարհացույց կրթական հարթակը՝ որպես նախագծային աշխատանքի հետազոտական հարթակ

    Թեմայի հեղինակ՝ Վարդիթեր

    Հարգելի գործընկերներ, Մեր մանկավարժական գործունեության ընթացքում մենք օգտվել ենք բազմաթիվ աղբյուրներից․ գրքեր, թերթեր, ամսագրեր, հոդվածներ և այլն: Սակայն այսօր, ի լրումն այդ աղբյուրների, ունենք նաև «Աշխարհացույց» կրթական հարթակ, որի հայտնվելը…

  • Նկարիչ ծնվում են,թե դառնում

    Թեմայի հեղինակ՝ ՏաթԳրիգ

    Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն աշխարհին հայտնի է իր հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:նրա երազանքն էր դառնալ բժիշկ,բայց... 18 տարեկան հասակում Ֆրիդան ավտովթարի է ենթարկվում: Ֆրիդան ու իր ընկերը ավտոբուսով տուն էին…

  • Խաղերի դերը ուսումնական գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Tamara78

    Խաղերի դերը ուսումնական գործընթացում Ժամանակակից կրթությունը աստիճանաբար հեռանում է միայն տեսական գիտելիքի փոխանցման մոդելից և առավել մեծ ուշադրություն է դարձնում սովորողի ակտիվ մասնակցությանը, ստեղծագործական մտածողությանը և ինքնուրույն գործունեությանը: Այս համատեքստում…

  • ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

    Թեմայի հեղինակ՝ Անի Հայրապետյան

    ՀՏԴ DOI: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԱՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Համառոտագիր Սույն հոդվածը նվիրված է տարրական դպրոցում նախագծայինուսուցման ներդրման հիմնախնդրիուսումնասիրությանը՝ անգլերենիդասավանդման համատեքստում: Չնայած այն հանգամանքին, որհանրակրթության