ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Բացման համերգին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
Նախագծի բացման համերգը տեղի է ունեցել Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում։ Կատարումներով հանդես են եկել Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա): Զուգահեռ ներկայացվել է նաև Կոմպոզիտորների միության պատմությունը։
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը հյուրերին ողջունելիս ընդգծել է․ «Այս տարիների ընթացքում կերտվել է մի պատմություն, որը պատիվ է բերում թե՛ մեր պետությանը, թե՛ մեր ժողովրդին»։
Երեկոյի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:
Կառույցի 90-ամյակի և փառատոնի մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նա նշել է, որ Հայաստանի կոմպոզիտորների միության պատմությունը զուգադիպել է հայ ժողովրդի պատմությանը՝ ազգային վերելքներին, արհավիրքներին, հաղթանակներին ու անկումներին։ Փոխնախարարը բարձր է գնահատել այդ տարիներին միության նախագահների ազգանվեր գործունեությունը, որն իրականացվել է ոչ այնքան դյուրին պայմաններում. «Ուսումնասիրելով միության ղեկավարների կենսագրությունը՝ հասկանում ենք, որ այդ մարդիկ իրենց աշխատանքով, անցած ճանապարհով և որդեգրած արժեհամակարգով օրինակ են մեզ համար՝ աննահանջ ձգտումների, քաղաքացիական սխրանքների ու խիզախումների, հավատարմության։ Այս կառույցի պատմությունը հպարտության և արժանապատվության զգացում է ներշնչում»։
ԱրԺևորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյա գործունեությունն ու անցած ուղին՝ Ա. Խզմալյանը կարևորել է նաև կառույցի ներկա գործունեությունը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀԿՄ-ն անցկացնում է Պատանի կոմպոզիտորների փառատոնը, ինչն առանցքային է պետության մշակութային քաղաքականության տեսանկյունից, նոր մակարդակի վրա է դրվել Կոմպոզիտորների միության, Սիմֆոնիկ նվագախմբի և Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փոխհամագործակցությունը՝ փոխելով վերաբերմունքը ժամանակակից կոմպոզիտորական արվեստի հանդեպ և հաշվի առնելով ներկա իրողությունները, մարտահրավերներն ու ժամանակի հրամայականը։
ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի շրջանակում նախատեսվում են տարաբնույթ մրցույթներ, համերգային շրջագայություններ ՀՀ մարզերում և Արցախում: Ելույթներով հանդես կգան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Փառատոնը կավարտվի նոյեմբերին:
Նշենք նաև, որ միջոցառման շրջանակում ՀԿՄ համերգասրահի նախասրահում ՀՀ ազգային արխիվի հետ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ ներկայացվել են միության պատմությունն ամփոփող արխիվային նյութեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի գործընկերներ, հաճախ ենք խոսում ԿԱՊԿՈՒ երեխաների համար ԱՈՒՊ-ներ կազմելուց կամ մեթոդներից, բայց կա մի կարևոր շերտ, որը մնում է «կադրից դուրս»: Դա դասարանի մյուս 31 աշակերտների հետ տարվող ամենօրյա…
«Հարգելի գործընկերներ, բարև ձեզ: Որպես 4-րդ դասարանի դասվար, այս տարի ինձ շատ է հուզում մի հարց, որի շուրջ կցանկանայի լսել ձեր կարծիքն ու փորձը: Դասարանում ունեմ 32 աշակերտ՝ տարբեր ընկալման…
Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել:
Դասարանում հեռախոսների օգտագործման թեման շարունակում է մնալ ամենաքննարկվողներից մեկը: Շատ դեպքերում լուծումը լինում է պարզ՝ ⌠«արգելել» Բայց արդյո՞ք դա արդյունավետ է: Կա մի պարզ, բայց շատ իրական միտք՝ 👉…
Ի՞նչ հանձնարարել աշակերտին ԱԲ-ի դարաշրջանում Սա թեմա է, որը հուզում է բոլորին՝ մաթեմատիկոսից մինչև լեզվակիր: Քննարկման առանցքը. Եթե ChatGPT-ն կարող է վայրկյանների ընթացքում գրել շարադրություն, լուծել վարժությունը կամ թարգմանել տեքստը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց