ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես նաև կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, բուհի պրոռեկտորները: ԿԳ նախարարը, դիմելով ներկաներին՝ նշել է, որ բուհի իրավական կարգավիճակի փոփոխության հարցը՝ ՊՈԱԿ-ից վերակազմավորվել հիմնադրամի, ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը: «Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի` բոլոր բուհերը պետք է ունենան հիմնադրամի կարգավիճակ, որպեսզի կարողանան զարգացում ապահովել: Մենք ակնկալում ենք, որ նոր կարգավիճակը կնպաստի, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան առավել հետևողական և արդյունավետ իրականացնի իր հիմնական առաքելությունը և կարողանա նոր տեմպ տալ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կարգավիճակի փոփոխությունը առավել ճկուն հնարավորություններ է ստեղծում արվեստի բուհերի ցանց և միասնական կլաստեր ստեղծելու տեսանկյունից: Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է. «Մենք Հայաստանում այսօր ունենք մի պատկեր, երբ դեպի դուրս՝ օտարերկրյա բուհերի հետ շարժունությունն ավելի արդյունավետ է իրականացվում, քան ներսում՝ մեր բուհերի միջև: Ես կարծում եմ, որ մենք պետք է այստեղ որոշակի չափանիշներ սահմանենք, որպեսզի շարժունությունը դառնա պարտադիր նորմ. օրինակ, եթե ուսանողը բուհում պետք է ստանա պայմանական 10 կրեդիտ, ապա նա պետք է 3 կրեդիտն այլ բուհից բերի՝ իր ցանկությամբ: Սա շատ կարևոր բարեփոխում է, որին մենք անհրաժեշտաբար պետք է գնանք, քանի որ այդպես է ողջ աշխարհում՝ և ամերիկյան, և զարգացած եվրոպական բուհերում: Շատ կարևոր է, որ բուհերը գիտակցեն, թե ինչ կտա շարժունության հնարավորությունը կոնկրետ իրենց: Օրինակ, եթե Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան թողարկում է արվեստի բարձրակարգ մասնագետների, ապա այդ նույն մասնագետները պետք է իրավունք ունենան որոշակի կրեդիտներ ստանալ նաև մանկավարժական համալսարանում, որպեսզի ստանան նաև մանկավարժի որակավորում, այսինքն՝ ունենան դասավանդման իրավունք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ այստեղ խնդիր կարող է առաջանալ մասնագիտությունների նկարագրման և կրեդիտների արժեքի հաշվարկման հարցում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է նշված հարաբերությունները կարգավորելու սկզբունքով: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անդրադառնալով միջազգայնացման գործընթացին, տեղեկացրել է, որ Երևանի գեղարվեստի ակադեմիան ներգրավված է «Տեմպուս» և «Էրազմուս+» միջազգային ծրագրերում: Ռեկտորը որպես մտահոգություն նաև նշել է, որ բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել, որը բերել է առանձին մասնագիտացումների խաթարման. «Մենք հույս ունենք, որ նախարարությունը, որպես կրթության քաղաքականությունը իրականացնող լիազոր մարմին, առավել հետևողական կլինի այս հարցում, որպեսզի, մասնավորապես արվեստի բուհերը, տվյալ ոլորտում նեղ մասնագիտական պրոֆիլ ունենան և այս առումով մրցակցությունն էլ լինի առողջ»,- իր խոսքում նշել է Արամ Իսաբեկյանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ֆինանսավորման խնդրին: Նախարարի խոսքով՝ այսօրվա պատկերը մտահոգիչ է. «Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետև բուհը ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է նաև կրթության որակի տեսանկյունից, որովհետև նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ուսանողից»,- նշել է ԿԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նախարարն է նշել, աշխարհի առաջատար բուհերում, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա, բուհական բյուջեներում ուսանողների վարձավճարները 30 տոկոսից չեն անցնում: «Եթե այդ հարաբերակցությունը խախտվում է և ուսանողների վարձավճարների տեսակարար կշիռը գերազանցում է բյուջեի 30 տոկոսը, ապա տվյալ համալսարանի ղեկավարությունը սկսում է անհանգստանալ: Մեր բուհերը ևս պետք է լրջորեն մտածեն այս ուղղությամբ, այլապես մենք որևէ զարգացում չենք ունենա, առավել ևս, որ առաջիկա մեկ-երկու տարիներին դիմորդների աճ չի կանխատեսվում»,- նշել է ԿԳ նախարարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի գործուենության արդյունավետությանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց