ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է դպրոցների համապարփակ անվտանգությանը վերաբերող վեբինարին

Մայիսի 17, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Դպրոցների համապարփակ անվտանգություն 2022-2030. կլիմա, COVID-19, հակամարտություն՝ կրթության և անվտանգության շարունակական վտանգների կառավարում» թեմայով առցանց վեբինարին:

«GADRRRES»-ի և «Save the Children» միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված առցանց հանդիպմանը փոխնախարարը «Ռիսկից մինչև ճկունություն. երիտասարդների դերը Հայաստանում կլիմայի փոխակերպման և ԱՌՆ (աղետների ռիսկերի նվազում) գործողություններում» թեմայի շրջանակում հանդես է եկել զեկուցմամբ:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանաբնույթ հանդիպումները շատ կարևոր են, ուստի Հայաստանը պատրաստակամ է ակտիվ մասնակցություն ունենալ
«Երեխաների և երիտասարդների նախապատրաստական ​​ գլոբալ հանդիպում աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 7-րդ նստաշրջանի» (2022 թ.) շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Փոխնախարարը նախ հակիրճ խոսել է Հայաստանի պատմության ու աշխարհագրական դիրքի մասին, այնուհետև անդրադարձել 2021-2026 թթ. ՀՀ կառավարության կողմից կրթական համակարգում նախատեսվող բարեփոխումներին:

«Բարեփոխումների շրջանակում գործընկերների հետ համագործակցության միջոցով սեյսմիկ անվտանգության տեսանկյունից կառուցվում, հիմնանորոգվում և վերակառուցվում է 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Հայաստանի աշխարհագրական դիրքը ստիպում է մեզ հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն կառույցների սեյսմակայունության, այլև կրթական ծրագրերում թեմատիկ տեղեկատվական հատվածի ներառման հարցը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Վեբինարին մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կլիմայական փոփոխությունների պատասխանատու Վիգեն Շիրվանյանը:

Կազմակերպիչների խոսքով՝ նիստի նպատակն է ներկայացնել և քննարկել դպրոցների անվտանգության ապահովումը, ինչպես նաև կրթության և անվտանգության շարունակականության ծրագրի շրջանակի, բաղադրիչների ու մոտեցման անհրաժեշտ վերակառուցումը CSS-ի կողմից տրամադրվող ռիսկային միջավայրի պայմաններում: 2022-2030 թթ. ծրագրի միջոցով մասնակիցները մասնագետներից ու փորձագետներից տեղեկատվություն ստանալու հնարավորություն են ունենալու:

Հավելենք, որ Դպրոցների համապարփակ անվտանգության (CSS) շրջանակը ներդրվել է 2012 թ. և թարմացվել 2016 թ.՝ հիմք ստեղծելով Անվտանգ դպրոցների համաշխարհային նախաձեռնության համար, որը հաստատվել է ավելի քան 60 երկրների կողմից: «GADRRRES»-ը և նրա տարածաշրջանային մասնաճյուղերը սկսել են վերանայել CSS շրջանակը 2020 թ.-ին՝ կրթական ոլորտի միջոցով ուժեղացնելու հավաքական գործողությունները: Դրա համար խթան են հանդիսացել կլիմայի փոփոխության աճող վտանգներն ու ռիսկերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ներառական կրթություն – իրականությունը դասարանում

    Թեմայի հեղինակ՝ gayavetis

    Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Ես ուզում եմ բաց քննարկում սկսել ներառականության մասին: Վերջերս փորձում եմ իմ դասարաններում կիրառել ներառական կրթության սկզբունքները՝ այնպես, որ բոլոր աշակերտները զգան իրենց կարևոր ու ընդունված:…

  • Հեռավար նախագծային աշխատանք

    Թեմայի հեղինակ՝ Անի Սարգսյան Գագիկի

    Հեռավար դասավանդող ուսուցիչները պետք է տիրապետեն այնպիսի գործիքակազմի, հնարների և մեթոդների, որպեսզի պատշաճ պատրաստվեն և ուղղորդեն սովորոսղներին

  • Մեդիատեխնոլոգիաների կիրառման մեթոդական առանձնահատկությունները տարրական դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Volodya Ghazaryan

    Հարգելի՛ ուսուցիչներ, քննարկման եմ ներկայացնում իմ հետազոտության թեման: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը քննարկմանը և առաջարկութոյւններ ներկայացնելու հարցերում: Հետազոտության թեման է՝«Մեդիատեխնոլոգիաների կիրառման մեթոդական առանձնահատկությունները տարրական դպրոցում»: Արդիականություն. Մեդիատեխնոլոգիաների կիրառումը տարրական

  • Տնային աշխատանքի ծավալը 2-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Ժենիկ Մեսրոպյան

    Հարգելի՛ գործընկերներ,այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որը հաճախ բախվում է մեր մասնագիտական համայնքը: Խոսքը «Ես և շրջակա աշխարհը» առարկայի տնային հանձնարարությունների ծավալի մասին է:Ես՝ որպես ուսուցիչ, կողմնակից եմ…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈԽՆԵՐԳՈՐԾՈՒՆ ՄԵԹՈԴՆԵՐ, ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…