ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» արշավին մասնակցելու հնարավորություն

Մայիսի 16, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ երկրներից Իռլանդիայի նախագահությամբ և Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հունիսի 27-ին կմեկնարկի «Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» խորագրով մեկշաբաթյա արշավը՝ նվիրված Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի հիմնադրման 50-ամյակին:

«Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» արշավի մեկ շաբաթը կնպաստի տեղական, ազգային և միջազգային մակարդակով ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանմանը:

Արշավի նպատակն է՝

  • Քննարկել ժողովրդավարությանը խոչընդոտող առկա մարտահրավերները և դրանց ազդեցությունը երիտասարդների և հասարակության վրա,
  • Նախագծել և պլանավորել միջամտություններ, գործողություններ, նախագծեր, որոնք կխթանեն ժողովրդավարության աշխուժացումը, երիտասարդության մասնակցությունը,
  • Տոնել Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակը և անդրադառնալ երիտասարդների համար Եվրոպայի խորհրդի կարևորությանը՝ երիտասարդական քաղաքականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման գործում:

Մասնակցության համար անհրաժեշտ է հայտադիմումը լրացնել մինչև ս.թ. մայիսի 19-ը հետևյալ հղմամբ՝ https://www.coe.int/en/web/democracy-here-now/democracy-action-week:

Ստացված հայտադիմումները ԵԽ-ն փոխանցում է տվյալ երկրի պատասխանատու մարմնի պատվիրակներին ընտրելու համար: Անդամ երկրները կարող են ներկայացնել 5-10 անձից բաղկացած պատվիրակություն, որի 70%-ը պետք է լինեն մինչև 30 տարեկան երիտասարդները:

Մասնակիցը ճանապարհածախսը պետք է հոգա ինքնուրույն, հրավիրող կողմը կապահովի կացությունը և սնունդը:

Միջոցառման մանրամասներին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.coe.int/en/web/democracy-here-now/democracy-action-week:

Արշավի ավարտին կպատրաստվի գրավոր զեկույց, որում կներկայացվեն քննարկումների հիմնական արդյունքները, շաբաթվա ընթացքում հնչած առաջարկները: Այն հասանելի կլինի Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…