Կրթական գործընթացի շարունակականության ու արդյունավետության բարձրացման համար ԿԳ նախարարության կողմից ստեղծվել է մենթոր /փոխանցող/ դպրոցների ցանց և հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ՀՀ դպրոցներում կազմակերպվում է ուսուցում, որը նպատակ ունի ակտիվացնել միջդպրոցական համագործակցությունը, լրացնել մանկավարժական կադրերի բացը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցել ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ապահովել հավասարապես որակյալ կրթություն ՀՀ մարզերի բոլոր սովորողների համար:
Փետրվարի 16-ին Սիսիանի ավագ դպրոցը որպես մենթոր դպրոց «ֆիզիկա» առարկայից հեռավար ուսուցում կազմակերպեց Աճանան և Հարթաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների 10-րդ դասարաններում և փետրվարի 17-ին՝ «ինֆորմատիկա» առարկայից Մեղրու հ.2 դպրոցի 10-րդ դասարանում:
Ֆիզիկայի դասի թեման էր «Մարմինների հավասարակշռության տեսակները», իսկ դասի նպատակներն էին՝
Կարևորելով սովորողների տեսական գիտելիքների իմացությունը՝ ուսուցչուհին տարբեր հարցերի միջոցով օգնեց սովորողներին կիրառել հավասարակշռության պայմանները ծանոթ իրավիճակներում: Դասի ընթացքում կատարվեցին բազմաթիվ փորձեր, որոնք խթանեցին սովորողների հմտությունների զարգացումը և մեծ հետաքրքրություն առաջացրին «ֆիզիկա» առարկայի նկատմամբ:
Ինֆորմատիկա առարկայի թեման էր «Համակարգչի հիմնական սարքերի տեխնիկական բնութագրերը»:
Ուսուցչուհին նախ ծանոթացավ սովորողների հետ: Այնուհետև սկզբում նախ հարցուպատասխանի մեթոդի միջոցով կրկնեցին 10-րդ դասարանի տվյալ թեմայի հետ առնչվող հարցերը, ապա խորացրեց սովորողներիի գիտելիքներն այդ թեմայից: Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ դասի համար, ընտրվեց թեման, օրը և ժամը:
Երկու դասերի ընթացքում էլ եղան որոշ տեխնիկական թերություններ՝ կապված համացանցի կապի հետ, սակայն դասը չընդհատվեց:
Սիսիանի ավագ դպրոցի ուսուցչուհիներ՝ ֆիզիկա - Բելա Ջիվանշիրյան և ինֆորմատիկա - Աիդա Համբարձումյան
Աճանանի միջն. դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Սվետլանա Գրիգորյան
Հարթաշենի միջն. դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նվեր Պողոսյան
Մեղրու հ.2 միջն. դպրոցի դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արուսյակ Սարգսյան