ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կարևորելով մեծահասակների ուսումնառությունն ու կրթությունը. մրցույթ՝ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում

Մայիսի 13, 2022
Մշակութային լուրեր

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակը ՀՀ թանգարաններում հայտարարում են մրցույթ՝ «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն թանգարանային ծրագիր» և «Մեծահասակների ուսումնառության և կրթության լավագույն մատակարար» թեմաներով:

Մրցույթն անցկացվում է նաև «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի գործունեության 20-ամյակի առթիվ իրականացվող մեծահասակների ուսումնառության և կրթության (ՄՈՒԿ) հանրայնացման արշավի («ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս») շրջանակում:

Մրցույթի մասնակցության պահանջներն են՝

  • ներկայացվող կրթական ծրագրերը պետք է նախատեսված լինեն մեծահասակների (18 տարեկանից բարձր անձանց) համար,
  • կրթական ծրագրերը պետք է իրականացված լինեն 2021 թ․ մայիսից- 2022 թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում,
  • մրցույթին ներկայացվող ծրագրերը կարող են լինել ինչպես ընթացիկ, այնպես էլ նշված ժամանակահատվածում իրականացված և ավարտված,
  • կարող են առաջադրվել նաև 2022 թ․ մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացված ծրագրերը, եթե դրանք համապատասխանում են մրցույթի պահանջներին/չափանիշներին,
  • լավագույն կրթական ծրագիրը կֆինանսավորվի 500-900 եվրոյի չափով:

Լրացված հայտը անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ info@dvv-international.am և asryan@dvv-international.am 2022 թ. մայիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը՝ ժամը 18։00-ին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գրական տեքստը որպես ապրում

    Թեմայի հեղինակ՝ Poghosyan

    Հարգելի՛ գործընկերներ, 4-րդ դասարանում «Փոքրիկ իշխանը» թեման անցնելիս մի փոքր անսովոր քայլ արեցի․ առաջարկեցի երեխաներին դառնալ Փոքրիկ իշխանը և խոսել նրա «ձայնով»: Հանձնարարությունը պարզ էր, բայց մտածելու․ ✉️ «Գրի'ր նամակ՝…

  • 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկությունները

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ բարձրաձայնել մի հարցի մասին, որին հաճախ եմ բախվում իմ առօրյա աշխատանքում: Խոսքս վերաբերում է 21-րդ դարի կրթության հիմնական առանձնահատկություններին և մեր դերին՝ որպես մանկավարժներ: Մենք…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Սիրով կլսեմ ձեր առաջարկներն ու կարծիքները: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…