ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին: ԿԳ նախարարի գնահատմամբ՝ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է. «Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը: Մասնավորապես նախարարն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք ապահովում են հիմնական ներդրումային փաթեթը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ կրթության և գիտության ոլորտներում 2016-ին իրականացված և 2017-ին նախատեսվող ներդրումային ծրագրերը թվով 44-ն են:
Ամենամեծ ֆինանսական ծավալը բաժին է ընկնում «Կրթության բարելավում» վարկային ծրագրին, որի արժեքը՝ ներառյալ ՀՀ կառավարության ներդրումը կազմում է 37,5 մլն. դոլար. Համաշխարհային բանկի մասնաբաժինը կազմում է 30 մլն. դոլար և 7,5 մլն. դոլար ՀՀ կառավարության ներդրումը: Հաջորդը «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագիրն է, որն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար:
ԿԳ նախարարն առանձնացրել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որն իրականացվում է 2010 թվականից՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության համատեղ նախաձեռնությամբ. «Շատ մեծ կարևորություն ենք տալիս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին. այստեղ մենք թիրախային ենք համարում Հայաստանի բոլոր մարզերում 1-4-րդ դասարանների աշակարտներին տաք սնունդով ապահովելու հարցը: Այս ծրագիրը լուրջ ներդրումների կարիք ունի, որովհետև տաք սննդի ապահովման համար անհրաժեշտ է խոհանոցային և այլ ինֆրաստրուկտուրաների ստեղծում»,- նշել է Լ. Մկրտչյանը՝ ընդգծելով, որ ծրագրի ընդհանուր արժեքը մեկնարկից սկսած կազմում է 28 մլն. դոլար:
Կրթության ոլորտում իրականցված մասնավոր ներդրումներից ԿԳ նախարարը նշել է «Այբ» դպրոցում շարունակվող շինարարության և ուսումնական տարածքի ընդլայնման աշխատանքները, որի ծավալը 2016-2017թթ. համար շինարարական աշխատանքների ուղղությամբ կազմել է մոտ 3,4 մլն. դոլար: «Այբ» կրթական հիմնադրամի կրթաթոշակները աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների համար, ինչպես նաև դպրոցական միջազգային և տեղական մրցույթների մասնակցության համար՝ 1,3 մլն դոլար:
Նախարարի խոսքով՝ լավագույն ծրագրերից է Հայաստանում չինական դպրոցի կառուցումը, որն իրականցվում է Չինաստանի կառավարության աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր ծավալը` չինական կողմից` 10մլն 552 հազար դոլար է կազմում, իսկ ՀՀ կառավարության կողմից` 2 մլն 474 հազար դոլար:
Ներդրումային հաջողված ծրագիր է իրականացվում նաև «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» կողմից՝ Դեբեդում կառուցվում է SMART կենտրոն, որտեղ լրացուցիչ կրթական ծրագրեր են իրականացվելու և դրանով իսկ ակնկալվում է ներդրումների նոր խթան. 2016 թվականին կատարված ներդրումները կազմել են 1, 7 մլն դոլար, իսկ 2017-ին ակնկալվում է մինչև 2,8 մլն դոլար:
Ներդրումային ծրագրեր են իրականացվում նաև բուհերում՝ հիմնականում դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով` մասնավորապես ՀՀ բուհերում դրամաշնորհներից 2017 թվականին ակնկալվում է մոտ 4,4 մլն դոլարի ներդրում:
Ամենամեծ ծրագրերից մեկը Հայաստանի Ամերիկյան համալսարանում USAID/ASHA-ի աջակցությամբ ուսանողական հանրակացարանի կառուցումն է` ծրագրի ընդհանուր արժեքը` 999 հազար դոլար:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ընդգծմամբ՝ 2017 թվականին պետք է ուժեղացնել նաև գիտության բլոկը՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունն արդեն անդամակցում է «Հորիզոն 2020» ծրագրին, որը գիտության ոլորտի ֆինանսավորման մեջ կարող է արմատական փոփոխություն մտցնել. «Այստեղ լուրջ խնդիր կա. քանի որ Հայաստանի գիտնականներին անհրաժեշտ է նախապատրաստել, որպեսզի նրանք կարողանան գիտական արդյունքը վերածել բիզնես ծրագրի: «Հորիզոն 2020» ծրագիրն այստեղ՝ Հայաստանում կունենա գրասենյակ, որն այդ հարցում կաջակցի մեր գիտնականներին: Մենք պետք է կարողանանք օգտվել ստեղծված իրավիճակից և փորձենք մոտենալ միջազգային հետազոտական համալսարանների չափանիշներին»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ բուհերը նույնպես պետք է իրենց ծրագրերի մեջ ավելացնեն գիտական բաղադրիչը: Նախարարի խոսքով՝ օրինակ ԵՊՀ-ն իր ընդհանուր բյուջեի 10-12 տոկոսն է հատկացնում գիտական ծրագրերին, որը համալսարանի զարգացումն ապահովելու համար բավարար ցուցանիշ չէ:
Ընդհանուր առմամբ անցած 2016 թվականին գիտության ոլորտում իրականացվել է 10 ներդրումային ծրագիր` մասնավորապես խոշոր ֆինանսական ներդրոււմը «ՔԵՆԴԼ» ծրագիրն է, որտեղ 2016 թվականին 237 մլն դրամ ներդրվել է Շվեյցարիայի /Paul Scherrer Institut (PSI)/, 9,5 մլն դրամ, Գերմանիայի կողմից, 2017թ-ին՝ ակնկալվում է 180 մլն դրամի ներդրում Գերմանիայից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց