ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դպրոցի արժանապատիվ հյուրերը

Փետրվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Կոտայքի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում կրթության բնագավառը:

Իրենց օրհնություններով հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվների հաճախակի այցելությունները դպրոցներ դրա անհերքելի վկայություններն են:

Այսօր դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման հյուրն էր Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ, արժանապատիվ տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, որը իր հետ բերել էր Կոտայքի թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի օրհնությունը Հրազդանի Վ. Սարոյանի անվան № 11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման ուսուցիչներին, աշակերտներին, տնօրենությանը:

   Տեր Համազասպը եղավ տարբեր դասարան-կոմկլեկտներում, աղոթեց աշակերտների, ուսուցիչների հետ, օրհնեց բոլորին:

Նա ուսուցիչներին, աշխատողներին նվիրեց նոր կտակարաններ:

Շնորհակալություն թեմի առաջնորդին և տեր Համազասպին:

Դպրոցի տնօրեն` Մ. Զաքարյան