Մայիսի 4-ին կայացավ «Կապանի N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցող հավակնորդ Սիրանուշ Հարությունյանի հանդիպումը աշակերտական խորհրդի հետ:
Ներկաներն ազատ ու անկաշկանդ արտահայտեցին իրենց խորհրդակցական կարծիքները Սիրանուշ Հարությունյանի գործունեության վերաբերյալ, քանզի մեկ տասնամյակ է , ինչ վերջինս ղեկավարում է հաստատությունը և իրականացնում ընդգծված աշակերտակենտրոն կառավարում:
ԱԽ լիակազմ նիստն արձանագրեց համայնքային նշանակություն ունեցող առաջարկ, որն առաջադրվեց հավակնորդին՝ «Զարգացման ծրագրում» ներառելու և լիազոր կառույցում աշակերտների ձայնը հասցնելու համար:
Ստորև առաջարկը.
Դպրոցը լինելով իրավահաջորդը «27 միջնակարգ գիշերօթիկի», ունի հնարավորություն և պայմաններ սպասարկելու Բաղաբերդ, Հալիձոր և Ձորք միկրոքաղաքին՝ որպես միջնակարգ ուսհաստատություն:
Հանուն համայնքի զարգացման, ֆինանսական խնայողության, երեխաների անվտանգության (երեխաները կիրացնեն իրենց կրթվելու իրավունքն առանց տրանսպորտային միջոցից օգտվելու ) և ուսումնադաստիարակության արդյունավետ կազմակերպման, խնդրում ենք վերանայել Կապանի N 5 հիմնական դպրոցը միջնակարգ դպրոց վերակազմակերպելու հարցը:
Կապանի N 5 հիմնական դպրոց
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…