ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսը

Մայիսի 4, 2022
Մշակութային լուրեր

Մայիսի 5-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Հայկական իմպրեսիոնիզմ» խորագրով ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահի մուտքը՝ Արամի փողոցից։

Ծնունդ առնելով և ձևավորվելով Ֆրանսիայում՝ համաշխարհային արվեստում իրական հեղաշրջում կատարած այս «տիպիկ ֆրանսիական» ուղղությունը լայն տարածում է գտել աշխարհի տարբեր երկրների արվեստում՝ կազմավորելով ինքնատիպ ազգային դպրոցներ:

«Հայկական իմպրեսիոնիզմը», դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսին սաղմնավորվելով դասականության ավանդույթների և ուշ ռեալիզմի հիմքի վրա, ամբողջապես կայացել է 1900-1910-ական թթ.՝ իր տարբեր դրսևորումները գտնելով 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին կեսի հայ նկարիչներից շատերի արվեստում:

«Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսն իր բովանդակությամբ մեծ նշանակություն ունի այդ ժամանակաշրջանի հայ կերպարվեստի վերարժևորման, իմաստավորման գործում: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում միևնույն հարթակում ներկայացնելու համաշխարհային խոշոր ու կարևորագույն ֆենոմեններից մեկի՝ իմպրեսիոնիզմի հայկական դրսևորումները, այդ երևույթի ձևավորումն ու զարգացումը, յուրատիպ փոխակերպումները:

Ցուցահանդեսում ընդգրկվել են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող այն նկարիչները, որոնց արվեստում առանցքային կամ որոշիչ դեր է ունեցել իմպրեսիոնիզմն իր թարմ գունամտածողությամբ, պլեներային խնդիրների և լուսաօդային միջավայրի յուրօրինակ մեկնաբանմամբ-լուծմամբ, էտյուդ և էտյուդայնություն հասկացությունների նորովի իմաստավորմամբ:

Երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք ընդգրկող հավաքածուն ամփոփում է անվանի այնպիսի արվեստագետների գլուխգործոցներ, ինչպիսիք են Գևորգ ԲաշինջաղյանըԵղիշե ԹադևոսյանըՎահրամ ԳայֆեճյանըԿարապետ (Շառլ) Ադամյանը, Մարտիրոս ՍարյանըՍեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ: Ցուցադրությունը խորհրդանշորեն սկսվում է Գ. Բաշինջաղյանի «Ալազանի հովիտը. Սղնախի բերդ» ոչ մեծադիր կտավով՝ շեշտադրելով հայկական իմպրեսիոնիզմի ժառանգական կապը դասական արվեստի հետ, և ամփոփվում է այն հեղինակների կտավներով, որոնց արվեստում արդեն այս կամ այն չափով դրսևորվել են «պլեներային գունագրության» խնդիրներն ու իմպրեսիոնիզմի ստեղծագործական մեթոդները:

Էքսպոզիցիայի երկրորդ բաժինն ամբողջանում է իմպրեսիոնիզմի հիմնական միտումներն ու ոճաձևաբանական սկզբունքներն առավել ցայտուն ու բազմակողմանիորեն յուրացրած արվեստագետների աշխատանքներով: Ցուցահանդեսի առանցքն են կազմում Ե. Թադևոսյանի, Վ. Գայֆեճյանի, Ս. Առաքելյանի անզուգական ստեղծագործությունները…

Ցուցահանդեսի մեկնարկի հետ նաև կվերաբացվեն անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը՝ արդիականացված էքսպոզիցիայով, ինչպես նաև թանգարանի վերանորոգված խանութն ու նախասրահը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…