ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաշնակահարուհի Անի Առուշանյանը՝ WPTA հայաստանյան ներկայացուցչության նախագահ

Մայիսի 3, 2022
Մշակութային լուրեր

Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիայի (World Piano Teachers association, WPTA) հայաստանյան ներկայացուցչության նախագահի պաշտոնում նշանակվել է դաշնակահարուհի Անի Առուշանյանը:

WPTA-ն դաշնամուրային արվեստին առնչվող ամենաընդգրկուն ասոցիացիան է, որը գործում է ամբողջ աշխարհում։ Այն հիմնադրվել է 2007 թվականին՝ պրոֆեսոր Դորիան Լելյակի նախաձեռնությամբ։ Ասոցիացիան իր ներկայացուցչություններն ունի մի շարք երկրներում, որոնց նախագահությունը ստանձնել են աշխարհահռչակ երաժիշտներ: Դաշնամուրի ուսուցիչների համաշխարհային ասոցիացիան արդեն 15 տարեկան է, իսկ WPTA ARMENIA-ն մի քանի ամիս է, ինչ գործում է: Այն ղեկավարում է դաշնակահարուհի, արվեստագիտության թեկնածու Անի Առուշանյանը:

«Նոր ենք սկսում մեր աշխատանքը, բայց հստակ նախագծեր կան արդեն Իտալիայի և Իսպանիայի մասնաճյուղերի հետ՝ կազմակերպելու վարպետության դասեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում՝ աշխարհահռչակ և կայացած երաժիշտների հետ: Դա խթանող մեծ քայլ է մերօրյա հայ դաշնակահարների համար»,- նշել է Ա. Առուշանյանը:

Անի Առուշանյանը 2007 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական ​​կոնսերվատորիան՝ ստանալով երաժշտության և կատարողական արվեստի մագիստրոսի կոչում: 2014 թվականին ստացել է արվեստի գիտությունների թեկնածուի գիտական ​​աստիճան։

Որպես համերգային գործունեություն ծավալող նվագախմբային դաշնակահար, կամերային երաժշտության կատարող՝ Անի Առուշանյանը ելույթ է ունեցել աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Հունաստանի, Պորտուգալիայի, Իրանի և այլ երկրների համերգասրահներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…