ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում բացվել են նոր տեխնոլոգիաներով վերազինված լսարաններ

Ապրիլի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում տեղի է ունեցել երեք նոր լսարանների բացման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել նորարար ծրագրերին, շփվել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։

Նորաբաց ստեղծարարության և նորարարության, դասախոսների համաշխատանքի և հեռավար կրթության լսարանները համալրվել են տեխնոլոգիական նոր լուծումներով և միտված են կրթական գործընթացն ավելի արդյունավետ և հաճելի դարձնելուն՝ ուսանողների ստեղծարար գաղափարներ գեներացնելու և քննարկելու, ստարտափ թիմեր ձևավորելու, համատեղ աշխատանքի և դրանք կյանքի կոչելու միջոցով:

«Ստեղծվել է մի միջավայր, որտեղ և՛ դասախոսները, և՛ ուսանողները իսկապես լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն ունեն։ Կարելի է ասել, որ այսօր Գյումրու և Երևանի համանուն մասնաճյուղերի միջև մրցակցություն է ձևավորվում։ Բոլորս շատ ենք խոսում կրթության կարևորության մասին, սակայն ամենակարևորն է, որ այն լինի նորարար, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք այստեղ, նորարարական սկզբունքներով է ստեղծված»,- ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Տեղի է ունեցել նաև «120 կմ-ը այսքան մոտ և այսքան հեռու՝ 25 տարվա դիտակետից» խորագրով համաժողովը, որի ընթացքում նախագահը նշել է, որ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ՝ իր համար շատ հաճելի և կարևոր է ներկա գտնվել նշանակալի այդ միջոցառմանը և բոլորին մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…