ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարվել է գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության մրցույթ

Ապրիլի 26, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհուրդը հայտարարել են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ - 2023» մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում՝ Գիտության կոմիտեի և ԻՀ ազգային հետազոտությունների խորհրդի միջև 2022 թ. ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի համաձայն:

Դրամաշնորհները տրամադրվելու են 12 կամ 24 ամիս տևողությամբ՝ մինչև 10 անձից բաղկացած գիտական խմբերի: Պարտադիր պահանջ է խմբում առնվազն երկու երիտասարդի ընդգրկումը, վերջիններս կարող են լինել նաև բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ:

Հայաստանյան գիտական խմբի տարեկան ֆինանսավորման առավելագույն ծավալը կազմում է 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամ, որի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի գործուղումներին: Գործուղումների համար նախատեսվող գումարը կարող է օգտագործվել ինչպես համագործակցող իտալական կազմակերպություն այցելության համար, այնպես էլ ՀՀ-ում՝ ներքին գործուղումների նպատակով:

Մրցույթին մասնակցության հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայտը հայաստանյան կողմը ներկայացնում է Գիտության կոմիտե, իսկ իտալական կողմը՝ ԱՀԽ:

Հայտը գնահատելիս, ի թիվս այլ չափանիշների, հաշվի են առնվելու Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման հեռանկարները, բարձր են գնահատվելու այն գիտական ծրագրերը, որոնք համապատասխանում են ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարությունների շրջանակային ծրագրի գերակայություններին և առավել հեռանկարային են շրջանակային ծրագրին ներկայացնելու տեսանկյունից:

Հայտերի առցանց ընդունման վերջնաժամկետը 2022 թ. հունիսի 30-ն է:

Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ՀՀ գիտության կոմիտեի կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…