ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն փետրվարի 17-ին այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ վարել է բաց դաս՝ Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրվան ընդառաջ: Նախարարը նշել է, որ հանդիպման համար առիթ է հանդիսացել նաև գիրք նվիրելու օրը, որը, ըստ Լևոն Մկրտչյանի, գեղեցիկ ավանդույթ է դառնում: «Գիրքը շատ կարևոր է, և այն իրար նվիրելով` մարդիկ փոխանցում են քաղաքակրթությունների կողմից դարերի ընթացքում ստեղծած կարևոր և արժանի արդյունք»,-նշել է նախարարը և դիմելով ավագ դպրոցի աշակերտներին` հավելել. «Առաջին ինը տարիների ընթացքում դուք ձեռք եք բերել գիտելիք. այս պահից սկսած` ինքներդ պետք է ձևավորեք ձեր ապագան: Դուք պետք է հստակ գիտակցեք` ինչու է կարևոր ավագ դպրոցի երեք տարին ձեզ համար: Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում ստեղծել է երեք կարևոր արժեք՝ անհատ` իր իրավունքներով, ընտանիք և ազգ: Դարերի ընթացքում այս ձևաչափը խախտելու շատ փորձեր են եղել, բայց դրանք կյանքի քննությունը չեն բռնել, որովհետև բնության հիմնական օրենքը տեսակի պահպանության և շարունակության ապահովման խնդիրն է: Իսկ տեսակը պահպանելու համար պետք է ունենալ գիտելիք և այն փոխանցել: Որպես փոքր ժողովուրդ՝ պետք է հասկանանք, որ մեր տեսակը պետք է պահպանվի, և դուք այդ տեսակի շարունակողը պետք է լինեք»,- նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով առանձնացնել նպատակն ու միջոցը, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, նպատակը պետք է լինի մեծ ու հստակ, իսկ միջոցն ուղղակի նպաստի այն իրագործելուն: «Այս ինֆորմացիոն դարաշրջանում պետք է հստակ գիտակցել` գիտելիքն ու տեղեկատվությունն ինչի համար օգտագործել, առաջնայինը և երկրորդականը տարբերակել: Ուսուցիչն էլ պետք է հստակ գիտակցի իր առաքելությունը. կրթությունն այն գործիքն է, որով ապահովվում է տվյալ տեսակի շարունակությունը: Ինչ չափով բոլորս կգիտակցենք այս առաքելությունը, այնքան էլ արդյունքը կենսունակ կլինի»,-նշել է նախարարը` աշակերտներին խորհուրդ տալով երբեք չվախենալ փոփոխություններից և չհուսահատվել դժվարություններից:
Բաց դասի ընթացքում աշակերտները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, մասնավորապես, նրանց հետաքրքրել է 12-ամյա կրթության, թեմատիկ առաջադրանքների, արտերկրում սովորելու հնարավորության, ապագա մասնագիտության ընտրության հարցերը:
Բաց դասից հետո նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչու է ընտրվել հենց այս դպրոցը, Լևոն Մկրտչյանը նշել է, որ խնդիր է դրված եղել ընտրել գյուղական դպրոց. «Մենք հաճախ գնում ենք հայտնի դպրոցներ, սակայն կրթական համակարգի ամուր հենքը հենց գյուղական դպրոցներն են, որտեղ պահպանվել են լավագույն ավանդույթները: Սակայն պետք է ցավով արձանագրել, որ այսօր գյուղական դպրոցների զգալի մասում աշակերտների պակաս կա: Անհրաժեշտ է մշտական ուշադրություն դարձնել այս տիպի դպրոցներին»,-ընդգծել է նախարարը: Լրագրողների մեկ այլ հարցի` ի՞նչ գիրք խորհուրդ կտա ընթերցել նախարարը, Լևոն Մկրտչյանը պատասխանել է, որ իր համար, առհասարակ, շատ կարևոր է գիրք հասկացությունը: «Ես շատ եմ ուրախանում, երբ Երևանում բացվում են սրճարան-գրախանութներ, և այնտեղ շատ երիտասարդներ եմ տեսնում, քանի որ այդ մշակույթը սկսում է վերադառնալ: Առհասարակ, եթե նկատել եք, գրքի նկատմամբ աշխարհում հետաքրքրությունը սկսում է մեծանալ: Ինչ վերաբերում է կոնկրետ ինչ գիրք խորհուրդ կտայի, ասեմ` Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» և Վիլյամ Սարոյանի ցանկացած ստեղծագործություն»,-նշել է նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև շրջել է դպրոցում, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել դպրոցի նյութատեխնիկական բազային և պայմաններին: Նախարարը դպրոցին նվիրել է համակարգչային լսարան և գրքերի խմբաքանակ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց