ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս ռոբոտաշինության խմբակում

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

2017 թվականի փետրվարի 15-ին Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ բաց դաս ռոբոտաշինության  խմբակում: Խմբակը  հաստատությունում գործում է ընդամենը 2 ամիս, բայց այն մեծ ոգևորություն առաջացրեց դպրոցի աշակերտների մեջ: Բաց դասին ներկա էին ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (UITE)  ծրագրի ֆինասավորող հովանավորները և Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը:

21-րդ դարն իր թելադրանքներն ունի. այն զարգացած տեխնիկայի դար է և կյանքի հևքից  ետ մնալն իր հետևանքները կունենա:

Երբ հայտարարվեց, որ դպրոցում գործելու է ռոբոտաշինության խմբակ, դրան մասնակցելու  ցանկություն հայտնեցին շատերը: Ընդգրկված աշակերտները մեծ խանդավառությամբ են պարապմունքից պարապմունք անցնում, գիտակցությամբ, որ վաղվա օրը կերտելու են նաև իրենք, միգուցե դառնան որևէ գյուտի հեղինա՞կ. ինչու՞ չէ, երբ խելքն ու ցանկությունը, նպատակասլացությունը միասնական են գործում, այնտեղ հաջողությունն ակնհայտ կլինի: