ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Ապրիլի 19, 2022
Մշակութային լուրեր

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:

Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա այցելելու և տեղեկանալու սուրճի մշակույթում հայերի մասին պատմող զանազան փաստարկների։ Մինչև ցուցահանդեսի ավարտը՝ յուրաքանչյուր ուրբաթ (ժամը՝ 19։00), այցելուները թանգարանում կարող են ներկա գտնվել սուրճի և հայ մեծերի, ազգագրության, պատմության վերաբերյալ զրույց-քննարկումների։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել.

  • Հայերի դերն աշխարհի տարբեր երկրներում սուրճի տարածման գործում։
  • Ներկայացնել արևմտահայերի և արևելահայերի կենցաղում, ազգագրության մեջ սուրճի կիրառման պատմությունը։
  • Փաստերը հետաքրքիր տեղեկություններ են փոխանցում Մուշի, Վանի, Զմյուռնիայի, Կ. Պոլսի, Եվդոկիայի, Մալաթիայի և այլ տեղավայրերի կենցաղի մասին։ Ուշագրավ է նաև, որ 18-րդ դարի վերջում և 19-րդ դարի սկզբին Կուտինայում 22 վարպետներ իրենց ընտանիքներով պատրաստել են միայն սուրճի բաժակներ։ Հայաստանյան թանգարաններում պահվում են մի քանի նմուշներ։ Խորհրդանշական այս բաժակներից մեկն էլ հանդիսանում է նախագծի տարբերանշանը։
  • Ուշագրավ է հայ մեծերի՝ նկարիչների, գրողների, երաժիշտների, գիտնականների (Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Վիլյամ Սարոյան, Ղևոնդ Ալիշան, Հրաչյա Աճառյան և այլոց) կյանքում նրանց սերն ու առանձնահատուկ պատմությունները՝ կապված ըմպելիքի հետ, և անգամ ինչպիսի հիշատակություն է ըմպելիքը գտել բազմաթիվ գրական ստեղծագործություններում (հիմնականում արևմտահայ գրողների շրջանում), նկարիչների աշխատանքներում։
  • Արխիվային նյութերի և լուսանկարների օգնությամբ պատմել 19-րդ դարի վերջից Արևելյան Հայաստանում սրճարանային քաղաքներ համարվող Երևանում և Ալեքսանդրապոլում հիմնված սրճարանների մասին՝ սկսած 17-րդ դարից մինչև 1960-ական թթ.։
  • Ինչպե՞ս հայրենադարձները կարողացան ըմպելիքը դարձնել լայն սպառման միջոց։

Ցուցահանդեսի համար հիմք են ծառայել ոչ միայն հայկական աղբյուրներն ու հայաստանյան թանգարանների պահոցները, այլև աշխարհի մի շարք գիտնականների ուսումնասիրությունները, տարբեր գիտական կազմակերպությունների արխիվները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…