ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տյառնընդառաջ

Փետրվարի 17, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի 6բ  դասարանի աշակերտները նշեցին Տյառնընդառաջը՝ քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի: Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Հայ Եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ շրջանում: Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում:

Միջոցառումը ինտեգրված էր և կազմակերպվել էր հայոց լեզվի, տեխնոլոգիայի և ՀԵՊ առարկայի ուսուցիչների կողմից: Երեխաները մեկը մյուսին շարունակելով ներկայացրեցին տոնի նկարագիրը, մեծ ոգևորությամբ երգեցին և պարեցի ազգային պարեր, նաև պատրաստել էին ավանդական ուտեստներ /գաթա, հալվա, աղանձ, չիր/: