ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հռոմում կայացել է «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը

Ապրիլի 15, 2022
Մշակութային լուրեր

Հռոմի San Salvatore in Lauro համալիրի «Mastroianni» թանգարանում տեղի է ունեցել «Գեղարվեստական միտք» նախագծի 8-րդ ցուցադրությունը՝ «ArtisticaMente» իտալական մշակութային ասոցիացիայի նախաձեռնությամբ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության և ավելի քան տասը երկրների դեսպանությունների հովանու ներքո։

Միջոցառման շրջանակում կայացել է «Երիտասարդ կին արվեստագետները համեմատության մեջ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակը երիտասարդ կին արվեստագետներին իրենց ստեղծագործական միտքն արտահայտելու և արվեստի միջոցով կնոջ մասին պատմելու հնարավորություն ընձեռելն էր։ Բոլոր ստեղծագործությունները ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «Կանայք պատմում են կնոջ մասին» խորագրի ներքո։

Միջոցառումը մեկնարկել է Լիլիթ Մովսիսյանի «ԽԻՈ» կարճամետրաժ ֆիլմով։ Որպես թեմատիկ ուղերձ՝ հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացվել նաև Անուշ Քոչարյանի «Լրագրողի և գրողի միջակայքում» խորագրով հարցազրույցը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…