Օրեր առաջ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառում:
Միջոցառումը սկսեցին Ապրիլյան քառօրյա պատերազմից՝ իհարկե վերհիշելով մեր անցած ճանապարհը: Բացման խոսքով հանդես եկավ զինղեկ Ռ.Բարսեղյանը: Նա իր խոսքում նշեց, որ պետք է ուխտենք սուրբ պահել նրանց հիշատակը, շարունակենք նրանց սկսածը, միշտ բարձր պահենք հայ ազգի պատիվը, կռվենք` միշտ հաղթելու հավատով: Ողջ միջոցառման ընթացքը ուղեկցվում էր տեսանյութերով: Միջոցառման սկզբում մասնակիցները Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված տղաների նկարների ուղեկցությամբ երգեցին «Մերօրյա հերոս» երգը՝ ընթացքում ծնկի գալով: Երգի ավարտից հետո մեկ-մեկ բարձրացան, իրենց խոնարհումի խոսքը ասացին, կանգնեցին իրենց տեղերում:Այնուհետև Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մետաքսյա Սաղաթելյանը ներկայացրեց տնօրեն Ա. Հակոբյանի «Հայաստանին» բանաստեղծությունը, որը նվիրված էր կապիտան Ուրֆանյանին և բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվեցին 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմում: Մասնակիցները տեսանյութին զուգահեռ ներկայացրին մեր անցած ճանապարհը՝ Եղեռնից մինչև մեր օրերը: Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի պարի խումբը հանդես եկավ իր ազգագրական պարերով:Միջոցառման մասնակիցները երգեցին բանակի հիմնը,այնուհետև երդման արարողությունը կատարեցին: Շնորհավորեցին բոլորիս ՀՀ Զինված ուժերի կազմավորման հոբելյանական 25-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով, որ մեր երկրում տիրի հարատև խաղաղություն:
Ընթացքում անդրադարձան Արցախյան հերոսամարտին, գլուխ խոնարհեցին հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար այն հերոսներին, ովքեր զոհվեցին արցախյան հերոսամարտում: Բեմականացրեցին Դուշման Վարդանի իրական կյանքից վերցված մի դրվագ: Միջոցառման ընթացքում կատարված երգերն ու պարերը այնքան ոգեշնչող էին,որ դահլիճում նստածները ևս մասնակից դարձան դրանց:
Միջոցառման վերջում մասնակիցները խոստացան,որ չեն դադարելու խոսել ու պահանջել այն, ինչն իրենցն է: Այնուհետև Իրինան «Հավատում եմ քեզ, իմ հայ ժողովուրդ» բանաստեղծությամբ փակեց միջոցառումը, և այդ ընթացքում բանակից վերադարձավ Հովհաննեսը, որին սկզբում ճանապարհել էին բանակ:Նրա վերադարձը անակնկալ էր բոլորի համար. մայրը գրկեց որդուն, պարեցին միասին: Միջոցառման ավարտը ևս հույս, հավատ ներշնչեց ներկաներին:
Այսօր կրթական միջավայրը արագ փոխվում է, և ուսուցիչը կանգնած է մի կարևոր հարցի առաջ՝ ինչպե՞ս արդյունավետ կիրառել թվային կրթական հարթակներն ու առցանց գործիքները, որպեսզի դրանք ոչ թե բարդացնեն, այլ հեշտացնեն…
https://app.heygen.com/videos/avatar-iv-video-d27dd280149046de966b88d9c43ec268
«Լեզվական պատնեշ»â€¤ Ինչո՞ւ են երեխաները լռում անգլերենի դասին և ինչպես «բացել» նրանց խոսքը Հարգելի՛ գործընկերներ, Բոլորս էլ առնչվել ենք այն իրավիճակին, երբ աշակերտը գիտի քերականությունը, ունի բառապաշար, բայց երբ հերթը…
Անհատական թվային անվտանգությունը ԱԲ դարաշրջանում Մեդիագրագիտությունը պատմության դասին միայն փաստերի ստուգումը չէ, այլև սեփական անձի պաշտպանությունը: Յուրաքանչյուր ոք՝ թե՛ ուսուցիչը, թե՛ աշակերտը, պետք է գիտակցի, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել…
Աճի մտածելակերպը (growth mindset) այն գաղափարն է, որ մարդու կարողությունները հաստատուն չեն, այլ կարող են զարգանալ ջանքերի, փորձի և ճիշտ ռազմավարությունների միջոցով: Այս մոտեցումը կրթության մեջ փոխում է սովորողի վերաբերմունքը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց