Եվրամիության «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագիրը 10 տարեկան է: Հայաստանում ծրագրի իրականացման աջակից ՀՀ ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այս առիթով մրցանակներ է հանձնել ծրագրում ներգրավված ակտիվ դպրոցներին և ուսուցիչներին:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի արդյունավետությունը չափվում է ոչ միայն դպրոցների և ուսուցիչների կողմից իրականացված կոնկրետ ծրագրերի արդյունքներով, այլև նոր գործիքակազմի, մեթոդաբանության կիրառմամբ, որոնք ապահովել են կրթական միջավայրի դրական փոփոխություն: Այդ արդյունքները հատկապես նկատելի դարձան վերջին տարիներին, երբ կրթական համակարգը կանգնեց նոր մարտահրավերների և փորձությունների առջև` պայմանավորված համավարակով: Կրթության շարունակականության ապահովումն այդ փուլում հանրակրթության լրջագույն խնդիրն էր: Նման ծրագրերի իրականացման ընթացքում կուտակված փորձի շնորհիվ նաև ուսուցիչներն ու դպրոցները կարողացան իրականացնել հեռավար կրթություն: Մենք ունեցանք հեռավար կրթության կազմակերպման հրաշալի օրինակներ, երբ ‹‹Իթվինինգ›› ծրագրում ընդգրկված դպրոցները աջակցում էին կրթական համակարգին `դառնալով ռեսուրս այլ դպրոցների համար: Մենք ունեցանք օրինակելի դեպքեր, երբ տարբեր մարզերի ուսուցիչներ միավորվեցին` հեռավար ուսուցում ապահովելու նպատակով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա գնահատմամբ` կարևոր է, որ տարիների ընթացքում «Իթվինինգ» ծրագրում ընդգրկվող դպրոցների և ուսուցիչների թիվն աստիճանաբար ավելանա` ապահովելով առաջադեմ փորձի տեղայնացում: Փոխնախարարի խոսքով՝ «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրում արդյունավետ գործունեություն ծավալած մանկավարժները միացել են Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացին, մասնավորապես՝ նախագծային ուսուցման կիրառման և զարգացման ուղղությամբ:
«Նախարարությունը պատրաստակամ է ապահովելու աջակցություն` «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի հետագա շարունակականության համար»,- նշել է Ժ. Անդրեասյանը` ընդգծելով, որ ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքը դիտվում է որպես մասնագիտական զարգացման արդյունք և հաշվի է առնվում մանկավարժի որակավորման տարակարգի շնորհման գործընթացում: Ծրագրի մյուս կարևոր դրական կողմը, ըստ փոխնախարարի, դպրոցների միջև համագործակցության խթանումն է, որը նպաստում է լավագույն փորձի տարածմանը և ուսուցիչների համագործակցությանը: «Ես հույս ունեմ, որ այս ծրագրում ընդգրկված դպրոցները կդառնան լավագույն փորձի տարածման դեսպանները հանրակրթության համակարգում»,- խոսքն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:
«Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրի մասին
Այս ծրագիրը Եվրամիության երկրներում սկսվել է 2005 թվականից՝ որպես ‹‹Կոմենիուս›› ծրագրի բաղադրիչ, իսկ ներկայում ‹‹Էրազմուս+›› ծրագրի մաս է։ Հայաստանը ծրագրին միանալու գործընթացը սկսել է 10 տարի առաջ: Ծրագրի մասնակից բոլոր երկրներում ընտրվել և գործում են աջակցող կազմակերպություններ, ՀՀ-ում որպես աջակցող կազմակերպություն՝ ընտրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ)։
680 դպրոց, 2000 ուսուցիչ
2013 թվականից մինչ այժմ տարբեր փուլերում «Իթվինինգ պլյուս Հայաստան» ծրագրին մասնակցել են Հայաստանի շուրջ 680 դպրոց և շուրջ 2000 ուսուցիչ: Ավելի քան 70 ուսուցիչ մասնակցել է Եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված սեմինարների, վերապատրաստման դասընթացների, հանդես եկել շնորհանդեսներով ու զեկուցումներով։
2014-2019 թթ․ ամեն տարի Հայաստանում կազմակերպվել են միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել են եվրոպական տարբեր երկրների և Հայաստանի ավելի քան 350 ուսուցիչներ և Աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ։
Առավել փորձառու և հաջողություններ արձանագրած ուսուցիչներից ընտրվել են ‹‹Իթվինինգի›› տարածաշրջանային դեսպաններ, որոնք ԿՏԱԿ-ի մարզային համակարգողների հետ համատեղ կազմակերպում և համակարգում են մարզերի աշխատանքները, ցուցաբերում աջակցություն ինչպես տեխնիկական, այնպես էլ բովանդակային հարցերում։
Նոր դասընթացներ` ուսուցչի ատեստավորման համար
2021 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ԿՏԱԿ-ի ներկայացրած «Մեդիա գործիքներ» և «Համագործակցային և նախագծային ուսուցման մեթոդները» դասընթացները հաստատվել են՝ որպես ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման դասընթացներ` ապահովելով կրեդիտներ «Մասնագիտական զարգացում» բաղադրիչից։
Որակի ազգային և համաեվրոպական մրցանակաբաշխություն
2017-2020 թթ․ Հայաստանի 15 դպրոցներ արժանացել են «Իթվինինգ դպրոց» հավաստագրի, որը շնորհվում է 2 տարվա համար (6 դպրոցներ հավաստագիրը ստանում են 2-րդ անգամ անընդմեջ)։
Յուրաքանչյուր տարվա ավարտին ինչպես ‹‹Իթվինինգի›› մասնակից բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում է տարեկան ամփոփիչ կոնֆերանս, որի ընթացքում ամփոփվում են կատարված աշխատանքները, քննարկվում և նախանշվում են հաջորդ տարվա անելիքները:
Իրականացվում է նաև Ազգային մրցանակաբաշխություն, որի ընթացքում առավել հետաքրքիր և նախագծերի՝ որակի եվրոպական չափանիշներով առավել բարձր գնահատականների արժանացած մասնակից ուսուցիչները ստանում են Որակի ազգային հավաստագրեր ու մրցանակներ, իսկ նրանցից լավագույնները մասնակցում են Որակի համաեվրոպական մրցույթին։ Հայաստանից 117 ուսուցիչներ ստացել են Որակի եվրոպական 162 հավաստագիր։
2020 թ․ համաեվրոպական մրցանակաբաշխության արդյունքներով Հայաստանի ուսուցիչներից Սոնա Ադամյանը 3 ուսուցիչների հետ միասին համաեվրոպական ‹‹Իթվինինգ›› մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել 0-6 տարիքային խմբում “Busy bags in my bug” նախագծի համար։
Գործարկվել և հաջողությամբ շահագործվում են ‹‹Իթվինինգ պլյուս Հայաստան›› ծրագրի ազգային կայքը և ֆեյսբուքյան էջը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: