Տեղի է ունեցել «ԻմԴպրոց» կրթական կայքի միջոցով կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթի արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառումն իրականցվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, որին մասնակցել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 23 դպրոց: Մրցույթն անցկացվել է 2 փուլով, 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև: 5-րդ դասարանների մրցույթի 1-ին փուլի արդյունքներով 2-րդ փուլ են անցել 12 դպրոց, իսկ 6-րդ դասարանների միջև մրցույթի արդյունքներով՝ 10 դպրոց: Մրցույթի 2-րդ փուլի արդյունքներով հաղթող են դարձել Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5-րդ «Ա» դասարանը՝ վաստակելով ամենաբարձր միջինացված միավորը` 37,6 (առավելագույն 50 միավորից) և Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի 6-րդ «Գ» դասարանը՝ վաստակելով 31,53 միավոր: Հաղթող դասարանների յուրաքանչյուր աշակերտ` որպես մրցանակ ստացել է պլանշետ, իսկ այդ դասարանների մաթեմատիկայի 2 ուսուցիչները՝ համակարգիչներ: Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև լավ արդյունքեր ցուցաբերած դպրոցներին:
Դպրոցական մրցույթի հաղթողներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանն ու Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների հաղորդակցության ժամանակաշրջան է. մեր ժամանակի փոքրիկները դեռ մինչև դպրոց հաճախելն իրենց առօրյայում դառնում են նոր տեխնոլոգիաների կրողներ: Նրանք կարողանում են օգտագործել պլանշետ, հեռախոս, զբաղվում են համակարգչային խաղերից, օգտվում տեսակապից և այլ միջոցներից: Ակնհայտ է, որ ժամանակակից երեխայի ներաշխարհում համակարգչային տեխնոլոգիաները համարվում են ամենակարևոր հետաքրքրություններից մեկը, որը լուրջ մարտահրավեր է կրթության համակարգի համար: ՀՀ կառավարության, Կրթության և գիտության նախարարության զարգացման ծրագրերում մեծ տեղ է տրվում կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը: Մենք պետք է կրթական գործընթացում չափանիշներ սահմանեք, որպեսզի երեխան դպրոցն ավարտելու ժամանակ ունենա համակարգչային լիարժեք գիտելիքներ և տիրապետի տեղակատվական հաղորդակցության բոլոր միջոցներին: Այդ տեսանկյունից բոլոր նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության պրոցեսում ՏՏ գործիքների ներգրավման խթանմանը, ողջունելի են»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շնորհավորելով մրցույթին մասնակցած բոլոր աշակերտներին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ մրցույթի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ գնահատման համակարգում սուբյեկտիվ գործոնի նվազեցումն է, քանի որ այս կարգի մրցույթներում գնահատողի դերում էլեկտրոնային գործիքներն են. «Ես ուզում եմ իմ հիացմունքն արտահայտել թվային դարաշրջանի աշակարտներին, ովքեր համարձակություն են ունեցել գրանցվել կայքում և մրցել իրենց գիտելիքներով»,- նշել է քաղաքապետի տեղակալը:
Նշենք, որ մրցույթի կազմակերպմանը և մրցանակների ձեռքբերմանը աջակցություն են ցուցաբերել «Յունիքոմփ» կազմակերպությունը և «Մայքրոսոֆթ» կազմակերպության Հայաստանյան գրասենյակը:
2015 թվականի նոյեմբերին ստեղծված «ԻմԴպրոց» imdproc.am կայքը կրթության ոլորտում ՏՀՏ եզակի ռեսուրս է՝ նախատեսված նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների, ծնողների և ուսումնական հաստատությունների ղեկավարների համար: «ԻմԴպրոցը» պարունակում է տեսական նյութեր` համալրված անիմացիաներով և տեսահոլովակներով, մինչև 1500 չկրկնվող առաջադրանք, տնային աշխատանքներ և ամփոփիչ ստուգողական թեստեր: Կայքը հնարավորություն է տալիս ուսուցչին իրականացնել ինչպես առցանց և հեռավար ուսուցում, այնպես էլ կայքի շտեմարանը կիրառել դպրոցում՝ դասի ժամանակ: Ուսուցիչը կարող է հանձնարարել դասարանային, տնային և ստուգողական առաջադրանքներ` կայքում առկա առաջադրանքների հսկայական շտեմարանից, հետևել աշակերտների ուսումնական ձեռքբերումներին և ստանալ ամբողջական վերլուծական տեղեկատվություն յուրաքանչյուր աշակերտի առաջընթացի վերաբերյալ: Համակարգը ավտոմատ ստուգում, գնահատում և վերլուծում է աշակերտների արդյունքները և տրամադրում այն ուսուցիչներին` զերծ պահելով մի շարք ժամանակատար աշխատանքներից:
Աշակերտները կարող են կայքում կարդալ ու սովորել հանձնարարված դասի տեսական նյութը, այնուհետ ամրապնդել այն գործնականում՝ կատարելով կայքի առաջադրանքները, լուծելով խնդիրներն ու վարժությունները, իսկ վերջում ստուգել իրենց գիտելիքները՝ լրացնելով թեմայի վերաբերյալ ամփոփիչ թեստերը: «ԻմԴպրոց» կայքում տեղադրված առարկաների ուսումնական նյութերը մշակված են Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի հիման վրա: Կայքի ուսուցման համակարգը հիմնված է մտքի վարժանքի սկզբունքի վրա: Բազմաթիվ անգամ կատարելով առաջադրանքների չկրկնվող տարբերակները, սովորելով սեփական սխալների վրա, աշակերտը կարող է խորապես յուրացնել թեմաները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց