ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կազմակերպում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնը՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։
Այն նվիրված է ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված Վանի թագավորության հնագիտական ժառանգությանը: Փառատոնը հրաշալի առիթ կլինի նոր սերնդի համար իր ինքնության ակունքները բացահայտելու և ինքնաճանաչմամբ ստեղծագործական նոր ազդակներ ստանալու առումով։
Մրցույթ-փառատոնի մասնակիցներ
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները, ինչպես նաև ստեղծագործող, սակայն որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։ Եթե մասնակիցը ներկայացնում է որևէ կրթական հաստատություն, ապա հայտը պետք է ուղարկի տվյալ կրթօջախը։
Մրցույթ-փառատոնի անցկացման կարգ
Առաջին փուլ՝ 05.04.2022–15.05.2022: Հայաստանի, Արցախի և սփյուռքի կրթօջախների սաները և անհատները կարող են գրանցվել առցանց հղման միջոցով՝
հայերեն՝ https://forms.gle/hQZaxg5h1RNW7Atp7,
ռուսերեն՝ https://forms.gle/k3VvbtYeLXcFVecV9,
անգլերեն՝ https://forms.gle/ATMnqHraCQWM84h58:
Երկրորդ փուլ՝ 23.05.2022–12.06.2022: Գրանցված մասնակիցներն առցանց 5 դասընթացների միջոցով կծանոթանան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և ուրարտական ժամանակաշրջանի պատմությանը, ճարտարապետությանը, արվեստին և մշակույթին:
Երրորդ փուլ՝ 15.08.2022–15.09.2022: Աշխատանքները կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով:
Չորրորդ փուլ՝ 15.09.2022–25.09.2022: 3 անձից բաղկացած հանձնաժողովը կընտրի այն աշխատանքները, որոնք կներկայացվեն ցուցահանդեսին:
Հինգերորդ փուլ՝ 01.10.2022–15.10.2022: Մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցադրման համար:
Նախագծի ավարտին մասնագիտական հատուկ հանձնաժողովի ընտրած լավագույն աշխատանքները հատուկ ցուցադրությամբ կներկայացվեն Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում։ Մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, հաղթողներին՝ մրցանակներ և վկայականներ:
Մրցույթ-փառատոնի մանրամասներին կարելի է ծանոթանալ մրցույթի ընթացակարգից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ