ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաստատվել են բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի անվճար տեղերը

Ապրիլի 7, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն ապրիլի 7-ի նիստում հաստատել է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերը:

2927 անվճար տեղ` բակալավրի համար

2022-2023 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ ընդունելության համար հատկացվել է 2927 տեղ, որից 1943-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն ուսումնական հաստատություններին:

ԿԳՄՍՆ բուհերին տրված 1943 անվճար տեղերից 1105-ը (56,9%-ը) կտրամադրվի բնագիտամաթեմատիկական (STEM) ոլորտին, որից 414-ը (37,5%-ը)՝ տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտություններին: Նշենք, որ այս ուսումնական տարում 100-ով ավելացվել են բակալավրի կրթական ծրագրով ընդունելության անվճար տեղերը:

Նախորդ տարիների նման այս տարի ևս ընդունելության առանձին տեղեր կհատկացվեն «Արարատյան բակալավրիատ» ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար:

ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 421, ՀՀ ոստիկանության կրթահամալիրին` 55 (3 տեղ՝ Արցախին), ՀՀ ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային` 60 տեղ (5 տեղ՝ Արցախին): ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության համար սահմանվել է 245 տեղ, այդ թվում` 20 տեղ՝ Արցախի Հանրապետությանը: Բակալավրիատի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 60 տեղ:

Օտարերկրյա քաղաքացիների համար հատկացվել է 83 անվճար տեղ, որից սփյուռքահայ դիմորդներին հատկացվել է 70, օտարերկրյա քաղաքացիներին՝ 13 տեղ (միջպետական պայմանագրերի շրջանակում ուսուցման նպատակով):

Վճարովի ուսուցման ընդունելության համար բակալավրի կրթական ծրագրով հատկացվել է 22300 տեղ:

1416 անվճար տեղ՝ մագիստրատուրայի համար

Մագիստրատուրայի կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուց­մամբ տրամադրվել է 1416 տեղ, որից 1101-ը` ՀՀ պետական բուհերին: 2022-2023 ուստարում բնագիտական բնագավառի (մաթեմատիկա, համակարգչային գիտություններ, ֆիզիկական գիտություններ, գիտություններ երկրի մասին և շրջակա միջավայր, կենսաբանական գիտություններ) մասնագիտություններին հատկացված տեղերի քանակը, 2021-2022 ուստարվա հետ համեմատած, ավելացել է 22 տեղով:

Մագիստրոսի կրթական ծրագրով Արցախի Հանրապետության համար հատկացվել է 30 տեղ:

Եվս 23 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

151 առկա և 35 հեռակա անվճար տեղ` ասպիրանտուրայի համար

Բարձրագույն ուսումնական հաստատություններին կհատկացվի պետական կրթաթոշակով, ուսման վճարի փոխհատուցմամբ 151 առկա և 35 հեռակա ուսուցմամբ տեղ: Եվս 24 անվճար տեղ կհատկացվի միջպետական համաձայնագրերի շրջանակում՝ պետական կրթաթոշակի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ:

Առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված 151 տեղերից 95-ը (62.91%-ը) նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Նույն ուղղությանը կհատկացվի նաև հեռակա ուսուցման 35 տեղերից 20-ը (57.14%-ը): Անվճար ուսուցման տեղեր են հատկացվել նաև հայագիտության, արվեստի ոլորտներին և հասարակական գիտություններին:

Արցախի Հանրապետության և պետական այլ գերատեսչությունների հայտերի հիման վրա հատկացվել են ուսուցման 2 առկա և 6 հեռակա անվճար տեղեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…