Ապրիլի 6-ին «Սպորտի միջազգային օրվա» կապակցությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Սպորտ և կայուն զարգացում» խորագրով թեմատիկ ասուլիս-քննարկում, որի նպատակն էր բարձրաձայնել սպորտի և առողջ ապրելակերպի կարևորության մասին, ներկայացնել դաշտի հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման համար ոլորտի ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի միջև ստեղծել համագործակցության յուրահատուկ հարթակ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը, «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Հարությունյանը, սպորտի ոլորտի փորձագետներ, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների, մարզական կառույցների ներկայացուցիչներ, միությունների ղեկավարներ և ֆիզիկական դաստիարակության ծրագրերի իրագործմամբ զբաղվող այլ շահագրգիռ կողմեր։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է սպորտի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԳՄՍ նախարարության կողմից. «Ողջունելի է, որ սպորտն ուշադրության կենտրոնում է: Այսօր ավելի շատ պետք է ուշադրություն դարձնենք սպորտի տարածմանը։ Մեր կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կան, որոնք ուղղված են ոչ միայն պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը, այլև հենց սպորտի մասսայականացմանը։ Առաջիկայում նախատեսում ենք հետաքրքիր մրցաշարեր և օլիմպիադաներ, որոնց կարող են մասնակցել բոլոր շարքային քաղաքացիները։ Սրանով իսկ նպատակ ունենք զարգացնելու ու ձևավորելու սպորտային հասարակություն։ Հուսով եմ՝ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել նաև մասնավոր հատվածի հետ, քանի որ բոլորիս ընդհանուր նպատակը մեկն է»։
Միջոցառման նախաձեռնող, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանի խոսքով՝ սպորտի մասսայականացումն ու սպորտային հասարակության ձևավորումն այսօր կարևոր հիմնախնդիրներից են. «Կարծում եմ՝ սպորտը հենց այն ոլորտն է, որի զարգացումն ավելի արդյունավետ կլինի համագործակցությունների շնորհիվ, մասնավորապես՝ պետություն-մասնավոր հատված գործակցության արդյունքում կարող ենք հասնել ցանկալի արդյունքի»։
Հարությունյանը շեշտել է՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթում» շեշտը հիմնականում դրվելու է ձմեռային սպորտաձևերի վրա, բայց իրենց նպատակները շատ ավելի հեռահար են:
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ սպորտն աշխարհը փոխելու և մարդկանց միավորելու ներուժ ունի: Վայգանդի խոսքով՝ այն հզոր գործիք է կայուն զարգացման, համերաշխության և հասարակության բոլոր անդամների նկատմամբ հարգանք սերմանելու համար. «Հուսով եմ՝ մեր այսօրվա քննարկումը երեխաներին և երիտասարդներին հնարավորություններ կընձեռի իրենց համայնքներում սպորտով զբաղվելու գործում»:
«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն էլ կարևորել է սպորտի դերը՝ որպես կրթության կարևոր բաղադրիչ դիտարկելու անհրաժեշտությունը. «Կրթության տեսանկյունից սպորտն անձի, առողջ հասարակության կերտման ամենակարևոր և ազնիվ գործիքներից է։ Մեր օրերում ժամանակակից երեխաների համար ամեն ինչ ավելի դինամիկ ու արագ է, նրանք կորցնում են երկարաժամկետ խնդիրների լուծման կարողությունը, և հենց այստեղ է առավել կարևորվում սպորտը, որը բնավորություն և տեսակ է ձևավորում։ Սպորտը պետք է լինի դաստիարակության առաջնային բաղադրիչներից մեկը»։
Ֆեդերացիաների, մարզական տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև քննարկում առաջիկայում հնարավոր համագործակցությունների ու նախաձեռնությունների վերաբերյալ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: