ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

III դպրոցական գիտահետազոտական գիտաժողով՝ «Հնարավորությունների հարթակ»

Ապրիլի 6, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 22-ին տեղի կունենա «Հնարավորությունների հարթակ» III դպրոցական գիտահետազոտական գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-12-րդ դասարանների աշակերտները։ ՀՀ մարզերից և այլ երկրներից դիմող աշակերտները կարող են մասնակցել հեռավար։ Կարելի է ներկայացնել ինչպես անհատական, այնպես էլ թիմային (մինչև 3 աշակերտ) աշխատանքներ։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  • բնական գիտություններ,
  • տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաներ (ՏՀՏ) և մաթեմատիկա,
  • հասարակագիտություն և պատմություն,
  • լեզվաբանություն:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։
Ելույթի տևողությունը՝ մինչև 7 րոպե։
Գիտաժողովի աշխատանքի սկիզբը՝ ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին։
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Մոսկայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարան (Երևան, Վարդանանց փ. 17)։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/nn4BvJLxmjRXhBaU7 կամ մինչև 12․04․2022 թ․ ուղարկել հայտ cto@msu.am էլեկտրոնային փոստին:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3DI0of8

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…