ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցային դաս Արմավիրի Ռ. Եղոյանի անվան h.1 ավագ դպրոցում

Փետրվարի 15, 2017
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 14-ին Արմավիրի Ռ. Եղոյանի անվան h.1 ավագ դպրոցում անցկացվեց հետաքրքրաշարժ դաս՝ անգլերենի ուսուցչի և հոգեբանի համագործակցությամբ Xլ դասարանում «Ես և  ժամանակը» խորագրով: Դասի նպատակն էր ուսուցանել ժամանակի մեջ կողմնորոշվելու հմտություններ և կարողություններ, շեշտադրել մարդու կյանքում բոլոր փուլերի կարևորությունը, անգլերենի ժամանակաձևերի յուրացումն ու ամրապնդումը:  Անցկացվեց «Անցյալ, ներկա, ապագա» հոգեբանական վարժությունը: Յուրաքանչյուրը ներկայացրեց անցյալի, ներկայի և ապագայի նշանակությունը մարդու կյանքում հայերեն և անգլերեն լեզուներով: