ՀՀ հանրակրթական համակարգը վերջին տարիներին ինտենսիվ բարեփոխումների է ենթարկվում: Մեծ ուշադրություն է դարձվում երեխայի մասնագիտական կողմնորոշմանը:
Դպրոցի կարևորագույն խնդիրը, հոգսը աշակերտին միայն գիտելիք և դաստիարակություն տալը չէ, անհրաժեշտ է նաև մասնագիտությունների ուղղությամբ ունակությունների և հակումների զարգացումը:
Մասնագիտական կողմնորոշումը կարևոր խնդիր է դպրոցում: Մասնագիտության նկատմամբ հետաքրքրություններ առաջացնելու նպատակով անհրաժեշտություն է պարբերաբար այցելել մասնագիտական տարբեր հաստատություններ և արտադրական ոլորտներ: Դրա պակասից է, որ շատ երեխաներ դպրոցն ավարտելու շեմին դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ դառնալ;
Ահա այդ նպատակով Ջերմուկի Մ.Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները այցելեցին «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությանը պատկանող ջերմուկ ջրի գործարան:
Նրանք հանգամանալից ծանոթացան հայրենի քաղաքի հանքային ջրի արտադրման ողջ ընթացքին, որը մեծ համբավ է վայելում: Աշակերտները տպավորված էին. գործարանը հագեցված էր դարիս վերջին ճիչով արտահայտված տեխնոլոգիայով:
-Իսկապես մեծ հրաշք է,- հիացած գոչեց աշակերտներից մեկը,-ես էլ եմ երազում իրականացնել իմ երազանքը ռոբոտների առավել հնարավորությունների ստեղծման ուղղությամբ….
Իսկ մյուս աշակերտը մտահոգ առարկեց.
-Այո, իհարկե… շատ խրախուսելի է, հրաշք է… բայց գիտե՞ս, թե այդ տեխնոլոգիայի շնորհիվ քանի մարդ է զրկվում իր աշխատանքից, իր ընտանիքը պահելու հնարավորությունից: Դրա պատճառով հայրս ստիպված արտագաղթեց…. Այնպես, որ տեխնոլոգիայի առաջընթաց զարգացումը մարդ արարածի համար իր հետ և վնասներ է բերում…
Խորհելու առիթ է տալիս….
Ուրբաթօրյա այցելությունները ընթացքի մեջ են…/շարունակելի/:
8-րդ ,9-րդ դասարանի դասղեկներ՝ Հ.Հարությունյան, Ա.Ալեքսանյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան