ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոնի գրանցած հերթական հաղթանակը ՏՏ ոլորտում

Փետրվարի 14, 2017
Լուրեր կազմակերպություններից

Փետրվարի 11-ին Գյումրու  տեխնոլոգիական կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից  երրորդ անգամ անցկացվեց ‹‹ԴիջիԿոդ›› կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 40 դպրոցականներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից: Մրցույթում Շիրակի մարզը ներկայացնում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ‹‹Արմաթ›› ինժեներական լոբորատորիայի սան  13 –ամյա Սահակ Սահակյանը:

Մրցույթի նպատակն էր խրախուսել և զարգացնել դեռահասների ալգորիթմական մտածողությունը, նրանց խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավորներին և հնարավորություն տալ զարգացնելու նրանց ստեղծագործական ունակությունները:

Մասնակիցները մրցում էին մինչև 13 և 13-ից բարձր տարիքային խմբերում` տարբեր անվանակարգերի համար: Հաղթողները որոշվեցին ժյուրիի գնահատմամբ և ՀՀ տարբեր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաների քվեարկությամբ: Վերջինիս արդյունքները հրապարակվեցին միջոցառման ամփոփիչ մասում տեսահաղորդագրությունների տեսքով:

Առաջադրված «Արմաթի մրցանակ» անվանակարգում «Ընտանիք» կենտրոնի սան Սահակը Սահակյանն իր ստեղծած «Help C# To get Programmers Love» խաղով ճանաչվեց լավագույնը՝ արժանանալով հավաստագրի և մրցանակի:

Մրցույթի կազմակերպիչները և ժյուրիի անդամները հորդորեցին մասնակիցներին շարունակել ստեղծագործել և օգտագործել իրենց մտքի թռիչքն ու ծրագրային գիտելիքները՝ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար ու մրցունակ դարձնելու համար:

Հ. Սարգսյան

  • ՏՀՏ գործիքների կարևորությունը կերպարվեստ առարկայի ժամանակ

    Թեմայի հեղինակ՝ Aghavni Aleyan 143

    Այսօր կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները մեծ դեր են խաղում ուսուցման գործընթացում: Կերպարվեստ առարկան լինելով ստեղծագործական և տեսողական առանձնահատուկ կերպով շահում է ՏՀՏ գործիքների կիրառությունից: ՏՀՏ գործիքների միջոցով հնարավոր…

  • «Սև արկղ» մեթոդի կիրառումը ուսուցման գործընթացու

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Ներածություն Ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է փոխել սխալի նկատմամբ ավանդական մոտեցումը: Եթե ավիացիայում յուրաքանչյուր վթար դիտարկվում է որպես ուսումնասիրության աղբյուր՝ «սև արկղի» տվյալների միջոցով, ապա կրթության մեջ ևս անհրաժեշտ է…

  • SWOT գործիքը մաթեմատիկայում

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Դասի թեման` Գծային անհավասարումների համակարգ 🟩 S — Ուժեղ կողմեր (Strengths) Թույլ է տալիս գտնել լուծումների ամբողջ բազմություն, ոչ միայն մեկ պատասխան Գրաֆիկական եղանակը տեսանելի և հասկանալի է Զարգացնում է…

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…